07/09/2019 17:10
Ընտրություններից առաջ Արցախի ՄԻՊ-ում որևէ զանգ կամ դիմում չի եղել. իրավիճակը հանգիստ է (Տեսանյութ)
Արցախի մարդու իրավունքների աշխատակազմը հատուկ լիազորություններ չունի ընտրություններում դիտորդական առաքելություններ կատարելու, բայց կոնկրետ բողոքների հիման վրա ես կարող եմ որոշում կայացնել, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Սակայն առանց կոնկրետ բողոքի ընտրատեղամաս այցելելու իրավունք չունենք», - ասաց նա:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե բողոքներ լինի, կարիքի դեպքում ՄԻՊ-ը որոշում է կայացնելու ու աշխատակիցներ ուղարկի ընտրատեղամասեր:
«Թեժ գիծը գործում է, հասանելի ենք դիտորդների համար, լրատվամիջոցների համար», - ասաց նա:
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ նախընտրակայն շրջանում ՄԻՊ-ում ահազանգ չի ստացվել իրավունքների ոտնահարման վերաբերյալ:
«Եղել են որոշ զանգեր իրավունքների պարզաբանման խնդրանքով, բայց կոնկրետ բողոքի վերաբերյալ ոչ զանգ, ոչ էլ դիմում չենք ստացել», - ասաց նա:
Արտակ Բեգլարյանն ասաց, թե , ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել ամեն ինչ, լարված իրավիճակ չի եղել: