08/09/2019 14:55
Ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացն ապահովելու. Բակո Սահակյան (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համոզված է, որ ՏԻՄ ընտրություններում արձանագրելու են հաջողություններ:
«Ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացն ապահովելու և ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար», - Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահը:
Բակո Սահակյանն ընդգծեց՝ սիրում է Ստեփանակերտը ու փորձելու են քաղաքին հաղորդել այն ներուժը, որն, իբրև մայրաքաղաք, կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև՝ ամբողջ երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում։