09/09/2019 20:00
British Airways-ը պատրաստ է բանակցել գործադուլավոր օդաչուների հետ
Բրիտանական խոշորագույն British Airways ավիաընկերությունը, որը երկուշաբթի չեղարկել է գրեթե բոլոր չվերթները, պատրաստ է շարունակել բանակցությունները գործադուլավոր օդաչուների հետ, ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ավիաընկերությունների օդաչուների բրիտանական ասոցիացիան՝ BALPA-ն, որը ներկայացնում է BA-ի աշխատակիցների շահերը, հայտարարել էր, որ ավիաընկերության օդաչուները երկուշաբթի և երեքշաբթի գործադուլ կանցկացնեն՝ իր պահանջների պատասխան չստանալով գործատուից:
Ավիափոխադրողը, որն օրական մոտ 850 չվերթ է կատարում, ափսոսանք է հայտնել գործադուլի կապակցությամբ և ուղևորներից ներողություն խնդրել այն բանի համար, որ հարկադրված է չեղարկել գրեթե բոլոր չվերթները:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների վերադառնալ BALPA-ի հետ», - ընդգծել են ավիաընկերությունում:
Օդաչուներն օգոստոսին հայտարարել էին երեք օր՝ սեպտեմբերի 9-ին, 10-ին և 27-ին, գործադուլներ անցկացնելու մտադրության մասին՝ աշխատավարձի հետ կապված դժգոհության առնչությամբ:
Գործադուլի մեկ օրն ավիաընկերության վրա կնստի 40 մլն ֆունտ ստեռլինգ: