09/09/2019 19:21
Աբխազիայի ԿԸՀ-ն երկրի նախագահի ընտրությունները կայացած է ճանաչել
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին անցկացված երկրի նախագահի ընտրությունները կայացած է ճանաչել, երկուշաբթի լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:
«Ես լիազորված եմ ասելու, որ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունները կայացել են»,- ասել է նա:
Նախնական տեղեկություններով՝ երկրի նախագահի ընտրություններում հաղթում է Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ ստանալով ձայների 47,38 տոկոսը, ասվելացրել է Գոգիան:
«Աբխազիայի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Աբխազիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Թեկնածու Ալխաս Կվիցինիայի օգտին քվեարկել է 38 հազար 742 մարդ՝ ձայների 46,19 տոկոսը: Նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբայի օգտին՝ 39 հազար 741 մարդ, ինչը կազմում է 47,38 տոկոս», - ասել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավարը: