09/09/2019 12:44
Բաբկեն Թունյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականություն չի տեսնում (Տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականություն չի տեսնում:
«Իհարկե համաձայն չեմ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Թունյանն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը:
Նշենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, եկող տարի կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել։
Դիտարկմանը, թե, իր կարծիքով, ի՞նչ հատուկ ծառայությունների նկատի ունի Սեֆիլյանը, երբ հայտարարում է, որ խորհրդարանի կազմի վրա հատուկ ծառայություններ են ազդեցություն ունենում և բարդ չի լինի մեծամասնություն ձևավորվել Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, Թունյանն ասաց.
«Այդ հարցը պետք է Ժիրայր Սեֆիլյանին տալ, որովհետև ես տեղյակ չեմ՝ նա ինչ նկատի ունի»: