09/09/2019 19:51
Մաասը ոչ ճիշտ ազդանշան է որակել Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարման դադարեցումը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել է Իրանի շուրջ ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին և Թեհրանին կոչ է արել լիովին կատարել պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
Այս մասին նախարարը հայտարարել է սեպտեմբերին 9-ին՝ «Ֆունկե» մեդիախմբի հրապարակած հարցազրույցում:
«Այժմ բոլորը պետք է գործեն պատասխանատվությամբ, այլապես գոյություն ունի այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը», - կարծում է Մաասը:
«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսևորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը», - ընդգծել է Մաասը:
Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները շարունակում են միասին աշխատել որոշումների որոնման վրա, որպեսզի Հորմուզի նեղուցում իրադրությունը դուրս չգա վերահսկողությունից: