09/09/2019 18:30
Թրամփը Քուվեյթի էմիրին առողջություն է մաղթել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ է սպասում Քուվեյթի Էմիրի հետ հանդիպմանը և նրան արագ ապաքինում է մաղթել, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Նախագահ Դոնալդ Թրամփին այսօր տեղեկացրել են, որ Քուվեյթի էմիր նորին մեծություն Սաբահ աս Սաբահը հոսպիտալացվելու պատճառով պետք է հետաձգի սեպտեմբերի 12-ին Սպիտակ տուն իր այցը: Նախագահն իր ընկերոջն արագ ապաքինում է մաղթել և անհամբերությամբ սպասում է հնարավորիս արագ նրան կրկին Վաշինգտոն հրավիրելու հնարավորությանը», - նշված է Սպիտակ տան ներկայացուցչի հաղորդագրության մեջ: