09/09/2019 10:38
Ռաուլ Խաջիմբան հաղթում է Աբխազիայի նախագահի ընտրություններում, մրցակիցը մտադիր է վիճարկել արդյունքները
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալով` գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան ձայների 47,38 տոկոսով հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում: Հաղորդվում է, որ նրա մրցակիցը՝ «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան, որը ստացել է ձայների 46,19 տոկոսը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր է վիճարկել դրանք:
Ինչպես հայտարարել են հանրապետության ԿԸՀ-ում, ընտրություների երկրորդ փուլն անցել է առանց խախտումների, մասնակցությունը, ըստ նախնական տվյալի, կազմել է 65,98 տոկոս (ընտրությունները կայացած ճանաչելու համար այն պետք է հասնի 25 տոկոսի): Ինչպես ТАСС-ին հայտնել է ԿԸՀ-ի ղեկավար Թամազ Գոգիան, 3154 մարդ բոլորին դեմ է քվեարկել:
Այս պահին թեկնածուների կողմնակիցները ցրվել են տներով: Ըստ ՆԳՆ-ի՝ հանրապետությունում հանգիստ իրավիճակ է: