09/09/2019 14:37
Բուրկինա-Ֆասոյում գրոհայինների հարձակումների հետևանքով զոհվել է 29 մարդ
Բուրկինա-Ֆասոյի հյուսիսում գտնվող Սանմատենգա գավառում գրոհայինների երկու հարձակումների հետևանքով զոհվել է 29 մարդ, հայտնում է տեղական «Burkina24» պորտալը՝ հղում անելով կառավարությանը:
Առաջին հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, վեցը՝ տուժել: Երկրորդ հարձակումը խլել է 14 մարդու կյանք: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Կառավարությունից հայտարարել են, որ ձեռնարկելու են համապատասխան ջանքեր շարժի անվտանգությունն ապահովելու համար: