09/09/2019 10:30
Ամառային արձակուրդներից հետո մեկնարկել են ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքները (Տեսանյութ)
Ամառային երկարատև արձակուրդներից հետո 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են։ Այսօր Ազգային ժողովի առաջին նիստը սկսվեց օրհներգի հնչյունների ներքո։
Օրակարգի նախագիծը ներկայացնելիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պարտադիր քննարկման 20 հարց կա։ 6 օրենսդրական նախաձեռնություն ԱԺ գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն է ստացել։