09/09/2019 14:55
Ամուլսարն ապաշրջափակելու մասին խնդրանքը պետք է հիմնավորված լինի. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Ամուլսարն ապաշրջափակելու մասին խնդրանքը պետք է հիմնավորված լինի։
«Ըստ էության, կանխատեսելի զարգացումներ են, նման գործընթաց պետք է լիներ։ Մի բանում ես սխալվեցի, կարծում էի, որ նոր ՇՄԱԳ է լինելու, բայց հետո մասնագետներին լսեցի, հսակացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար պետք է հին ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչվի, իսկ այդ դեպքում «Լիդիանը» կմտնի վարչական դատարան։ Այդ դեպքում գործը կարող է ամիսներով ձգձգվել և նոր ՇՄԱԳ չկարողանանք նշանակել», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է հանքավայր տանող ճանապարհներն ապաշրջափակելու մասին վարչապետի հորդորին, Մարուքյանն ասաց, թե կարծում է, որ հորդորը պետք է հիմնավորված լինի փաստարկներով։