09/09/2019 16:13
Հայաստանի վարչապետը շնորհավորել է Արցախում ազատ և մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։
«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը: