09/09/2019 13:58
Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն (Տեսանյութ)
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմե 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է և որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում է տվել, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հանցագործության բացահայտմանն են միացել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ են ստացել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ՝ դեպքի հաջորդ օրը հայտնաբերելով նրան։
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել ու առգրավվել է։ Հանգամանքները պարզվում են։