09/09/2019 11:40
Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանի տարածքում հրավառության փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։
Ոստիկանությունից հայտնում են, որ կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։