«Ազնիվ գողեր». Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը և այլք՝ Գոռ Կիրակոսյանի նոր կինոկատակերգությունում. մանրամասնում է ռեժիսորը

10/09/2019 19:18

«Ազնիվ գողեր». Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը և այլք՝ Գոռ Կիրակոսյանի նոր կինոկատակերգությունում. մանրամասնում է ռեժիսորը


Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը շուտով հանրության կներկայանա նոր աշխատանքով: «Ազնիվ գողեր» ֆիլմի մտահղացումը ռեժիսորին հետապնդել է դեռևս 2014 թվականից, սակայն գաղափարը մարմին ստացավ տարիներ անց: 

«Ես միշտ սիրել եմ կրիմինալ ժանրը, միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել գողերի, արկածախնդիրների մասին, ու չգիտեմ ինչու՝ հենց այս պատմությունը մտքիս եկավ: Երկար ժամանակ այն գլխումս պտտվում էր, մտահղացումից 1 տարի անց նստեցի ու սինոփսիս (ֆիլմի կարճ նկարագրություն) գրեցի, ներկայացրեցի ԱՄՆ-ում հումորային շոուներ կազմակերպող «Դեմք շոու»-ի տղաներին: Տղաների հետ էլ սցենարը գրեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Կիրակոսյանը: 

Սցենարի վրա աշխատել են շուրջ մեկ տարի, արդյունքում ստացել են այն, ինչ ուզում էր Գոռը: Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ ու կես ամսից ավելի, 6 շաբաթում էլ իրականացրել են նկարահանումները, հետո էլ՝ հետարտադրական շրջան:

«Ֆիլմի վրա աշխատել ենք մոտ երկուս ու կես տարի: Ընդհանուր՝ 29 նկարահանման օր ենք ունեցել, շաբաթվա 5 օրն աշխատել ենք, 2 օրը՝ հանգստացել: Հետարտադրական շրջանն էլ երկար տևեց, քանի որ դինամիկ ֆիլմ ենք նկարել, ուշադիր ենք եղել ամեն մի դետալին, նրբությանը: Նկարահանման ամբողջ ընթացքը տեղի է ունեցել Երևանում, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանում: Սցենարը գրելիս ամեն ինչ արել եմ, որ Կենտրոնից «դուրս չգամ»: Դա իմ ցանկությունն էր, քանի որ նախորդ ֆիլմերս սարերում ու ձորերում են նկարահանվել: Իսկ երբ երկար ժամանակ նույն միջավայրում ես աշխատում, պրոցեսը ոչ հաճելի է դառնում»,- շեշտեց նա:

«Ազնիվ գողեր»-ը 5 անհաջողակների մասին է, ովքեր պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել, քանի որ նրանց կյանքում ոչինչ չի ընթանում իրենց ուզածի պես: Գողության թիրախը մեծահարուստներից մեկի տանը գտնվող ոսկյա սրճեփն է: Սակայն, ի տարբերություն դասական ավազակների, մեր «գողերը» որոշում են ազնիվ տարբերակով գործել՝ գողանալ, գողոնը հանձնել ոստիկանությանը՝ իբր գտել են, ու դրա դիմաց պարգև ստանալ:

Նկարահանման ընթացքից հետաքրքիրն ու հիշարժանը հրապարակում տեղի ունեցող զավեշտալի դեպքերն են, որոնցից հատկապես մեկը ռեժիսորի համար ամենատպավորիչն է:

«Տեսարան ունենք, երբ երեխաները ֆուտբոլ են խաղում, գլխավոր հերոսներն էլ նրանց անընդհատ զգուշացնում են՝ դիտահորը բաց է, հեռու մնացեք: Ու հատուկ այդ տեսարանի համար փողոցի այդ հատվածում դիտահորը բացել էինք, ուշադիր էինք, որ որևէ մեկն այդ կողմ չգնա ու մեջը չընկնի: Բայց արի ու տես, որ այնտեղ հայտնվեց մեր գլխավոր օպերատորը, ով բելգիացի է: Նա իր բնույթով շատ զգուշավոր է, ուշադիր, որ հանկարծ սխալ բան չլինի: Սակայն լուսավորության համար հարմար դիրք փնտրելիս՝ հենց ինքն էլ ընկավ դիտահորը: Բարեբախտաբար, վնասվածքը մեծ չէր. ոտքն էր պատռվել, շուտ հասցրեցինք հիվանդանոց, կար դրեցին, իսկ երկու ժամ հետո արդեն նկարահանման հրապարակում էինք»,- արդեն ժպիտով վերհիշեց մեր զրուցակիցը:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Գոռ Կիրակոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, դերասան Նարեկ Ղափլանյանը: Ի դեպ, վերջինս եղել է Գոռ Կիրակոսյանի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի գլխավոր հերոսը, նկարահանվել է նաև ռեժիսորի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով»… Գոռ Կիրակոսյանի այս երեք ֆիլմերը հայկական ֆիլմարտադրությունում բավական բարձր նշաձողի վրա են գտնվում: Հարցին՝ կկարողանա արդյոք «Ազնիվ գողեր»-ը հատել այդ նշաձողը, ընդգծեց.

«Գիտեք, իմ բոլոր ֆիլմերն էլ ինձ համար յուրահատուկ են, բայց և միմյանցից տարբեր: Ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ կատակերգական ժանրի են, սակայն մեկտեղ նրանցից յուրաքանչյուրն իր մեջ մեկ այլ ժանր է պարունակում: «Ազնիվ գողեր» ֆիլմի համար այսպես կասեմ. քանի որ այն իմ նոր երեխան է, ես իրեն այս պահին մի փոքր ավելի շատ եմ սիրում: Սա արկածային և կրիմինալ կատակերգության սինթեզն է: Չգիտեմ, թե ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից, միայն կարող եմ ասել, որ ռիթմիկ, հավես, զվարճալի ֆիլմ է: Նաև, պետք է խոստովանեմ, որ սա իմ 5 ֆիլմերից միակն է, որի հետարտադրական աշխատանքի ժամանակ ես ձանձրույթ չեմ զգացել: Նախորդների դեպքում նման ձանձրույթ զգացել եմ»:

Ֆիլմում նկարահանվել են Արամ Սարգսյանը (Արամ MP3), Ռաֆայել Երանոսյանը, «Դեմք շոու»-ի դերասանները՝ Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մագգի Գրիգորյանը և այլք:

Անդրադառնալով ֆիլմի ֆինանսական կողմին ու պետական և մասնավոր աջակիցներին՝ սցենարիստ-ռեժիսորը շեշտեց՝ իր ոչ մի աշխատանքի համար Կինոկենտրոնից որևէ աջակցություն երբևէ չի ստացել, թեև հայտ ու իր կինոնախագծերը ներկայացրել է: Ըստ ռեժիսորի՝ կինոյի աջակցության համար նախատեսված կառույցը պետության՝ իրեն վստահված գումարի ահռելի բաժինը կիսատ-պռատ, անարդյունք գործերի համար է տրամադրում: Այս դեպքում էլ Գոռ Կիրակոսյանի ֆիլմի բյուջեն կազմվել է իր և ընկերների միջոցներից, ովքեր հավատացել են, որ արդյունքը կարադարացնի ծախսերը:

«Չգիտես ինչու՝ իմ պրոյեկտները միշտ չեն համապատասխանել Կինոկենտրոնի պահանջներին, իմ ներկայացրած ֆիլմերին իրենք մշտապես վատ գնահատական են տվել ու ոչ մի կոպեկ իրենցից չեմ ստացել: Այն ֆիլմերը, որոնք կարողացել եմ, ինքս էկրան եմ բարձրացրել, ու փառք Աստծո՝ մեկը մյուսից մեծ հաջողություն է գրանցել: Ցավում եմ, որ Կինոկենտրոնը պետությունից ստացած գումարը տալիս է այնպիսի ֆիլմերի, որոնց 90 տոկոսն այդպես էլ չի արտադրվում, կիսատ-պռատ է նկարվում: Մնացած 10 տոկոսն էլ մեծ էկրաններին մնում է 5-10 օր ու չգիտես ինչու՝ հայտնվում պահարանում ու փոշի հավաքում, ո՛չ հեռուստացույցով են ցուցադրվում, ո՛չ էլ համացանցում են հայտնվում: Ո՞ւր են գնում՝ չգիտեմ: Այս մոտեցումն ու հարցն ինձ միշտ զարմացրել է, չէ՞ որ Կինոկենտրոնը, եթե գումար է տրամադրում, պետք է նաև հետևի, թե ի՞նչ աշխատանք է կատարվում, ինքն էլ վերցնի այդ ֆիլմերն ու շրջանառի, ցույց տա, թե ինչ գործ է անում: Ես ցավում եմ, որ այդքան գումար է մտնում Կինոկենտրոն ու ջրի պես անհետանում»,-ափսոսանքով նկատեց նա:

99 րոպե տևողությամբ «Ազնիվ գողեր»-ը հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերի 19-ից: Ֆիլմի փակ դիտումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ԱՄՆ-ում, որին ներկա էին ստեղծագործական կազմը, նրանց հարազատներն ու ընկերները: 

Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվել, կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը:

«Մոնտաժային աշխատանքների ժամանակ ես տարբեր երաժշտություններ էի օգտագործում, որպեսզի ֆիլմի ռիթմը ճիշտ հասկանամ: Դրա արդյունքում հասկացա, որ Արմեն Մարտիրոսյանն ամենահարմար թեկնածուն է: Շատ ուրախ եմ, որ ֆիլմը նայելուց հետո նա էլ ոգևորությամբ որոշեց համալրել մեր թիմը»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գոռ Կիրակոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն