Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ

10/09/2019 11:43

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ


Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում , մասնավորապես, նշված է.

«Այսօր, սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և  հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։

ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները:

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ:

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին»։
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:42 Դիզվառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 12:33 Պարգևատրումների համար պետբյուջեից առողջապահության նախարարությանն ավելի քան 185 միլիոն դրամ է հատկացվել Այսօր, 12:30 Տեխասում երկու մարդ է մահացել համերգի ժամանակ հրաձգության հետևանքով Այսօր, 12:22 Արմեն Թավադյանի կալանքն ավելի շատ մամուլի հետ է կապված, որովհետև իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորում են կոնկրետ հեռուստաալիքներ. Լևոն Քոչարյան Այսօր, 12:12 Վիկիլիքսի հրապարակումները Մարտի 1-ի մասին. Մաս 2 Այսօր, 12:03 Այդպիսի խոսակցություն չի եղել. Ծառուկյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության մասին Այսօր, 12:00 Զելենսկին նշել է, թե երբ հրաժարական կտա նախագահի պաշտոնից Այսօր, 11:52 Հրայր Թովմասյանի հարցում չպետք է առաջնորդվել քմահաճույքով կամ ցանկությամբ. ԲՀԿ ղեկավար Այսօր, 11:48 Այն, ինչ 2015-ին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին. Ծառուկյան Այսօր, 11:43 Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայի պահանջից Այսօր, 11:36 Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին Այսօր, 11:30 Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու. ԲՀԿ ղեկավար Այսօր, 11:28 Սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների վրա. Ծառուկյան Այսօր, 11:25 Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք. Մարուքյանը զայրացավ Այսօր, 11:15 ՀՀ նախագահի աշխատակազմից «արհեստածին» են որակում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին առնչվող քննարկումները Այսօր, 11:08 Դա անելու բան չի, որ անում են. Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին Այսօր, 11:05 Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Այսօր, 11:02 Ազգային գրադարանում կբացվի գրքափոխանակության անկյուն Այսօր, 10:53 Պերմի հյուրանոցներից մեկում խողովակի ծակվելու հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի Այսօր, 10:41 Ալյասկայում վտանգի կարմիր մակարդակ են մտցրել ավիացիայի համար՝ հրաբխի պատճառով Այսօր, 10:30 ԱՆ-ն հորդորում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալ բացառապես նախարարության կայքէջից Այսօր, 10:23 Դելիում տրանսպորտի դեպարտամենտի շենքում հրդեհ է բռնկվել Այսօր, 10:15 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 10:10 Թրամփը մտադիր է խստացնել ԱՄՆ վիզաների տրամադրման կարգը 19/01/2020 19:34 Չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում.Վարդան Պետրոսյան 18/01/2020 18:44 «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում ի գիտություն ընդունել Հանրայինի ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը 18/01/2020 17:27 Դիակապտողների հաջորդ ռաունդը հաննիբալիզմն է լինելու. Նաիրա Զոհրաբյան 18/01/2020 17:03 Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար 18/01/2020 16:47 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 18/01/2020 16:42 «Միահամուռ կանգնենք երկրի ղեկավարի կողքին». «Հեղափոխության պահապաններ» ակցիա՝ Հաղթանակի զբոսայգում 18/01/2020 16:12 «Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է լրատվականների գործողությունները 18/01/2020 16:04 Կուտոյանը գնացել է իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով այնտեղ 2-3 օր հանգստանալու մտադրության մասին. ՔԿ մանրամասներ 18/01/2020 15:59 «Յուվենտուսը» ցանկանում է մինչև 2024 թվականը երկարաձգել պայմանագիրը Դիբալայի հետ 18/01/2020 15:42 Հնդկաստանը դադարեցրել է Hyperloop նախագծի իրականացումը 18/01/2020 15:29 Մեքսիկայում երաժիշտների 10 դի են հայտնաբերել բեռնատար մեքենայում 18/01/2020 15:15 Մորալեսը նշել է Բոլիվիայի նախագահի պաշտոնում իր կուսակցությունից 4 հնարավոր թեկնածուներին 18/01/2020 15:00 ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից 18/01/2020 14:46 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 18/01/2020 14:40 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 18/01/2020 14:34 «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով 18/01/2020 14:30 «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարգևատրումների ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ 18/01/2020 14:27 Կոնգոյի ԴՀ-ում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից 18/01/2020 14:12 Հրայր Թովմասյանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանություն արած ոստիկանի գրառման կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել 18/01/2020 14:04 Հաֆթարի բանակը հայտարարել է, որ Թուրքիան ՀՕՊ համակարգեր է մատակարարում Թրիփոլիի կառավարությանը 18/01/2020 13:50 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց 18/01/2020 13:42 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ 18/01/2020 13:28 Հրդեհ` «Մամուլի» շենքի առաջին հարկում 18/01/2020 13:15 Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ. ԱԻՆ 18/01/2020 12:59 Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ 18/01/2020 12:54 «Դատապարտյալների հիվանդանոցում» երեք անձ դադարեցրել է հացադուլը 18/01/2020 12:42 Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը 18/01/2020 12:35 Ճապոնիայում ռեստորանի վրա հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել 18/01/2020 12:17 Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա աղջիկը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում 18/01/2020 12:01 Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից 18/01/2020 11:53 Չիկագոյի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել՝ ձնամրրիկի հետևանքով 18/01/2020 11:41 Հունվարի 20-ին մի շարք համայնքներում լույս չի լինի 18/01/2020 11:33 Մեքսիկայի հյուսիսում հանցագործներն այրել են 20 տուն և յոթ մեքենա 18/01/2020 11:21 Գոնչարուկը մեկնաբանել է իր հրաժարականը չընդունելու Զելենսկու որոշումը 18/01/2020 11:15 Թրամփն Իրանի գերագույն առաջնորդին հորդորել է խոսքերում ավելի զգույշ լինել 18/01/2020 11:06 Հալեպի մոտ 30 բնակիչ է զոհվել երեք օրում գրոհայինների գնդակոծության հետևանքով 18/01/2020 10:57 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 18/01/2020 10:50 Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը 18/01/2020 10:44 ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել 18/01/2020 10:36 Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կան վիրավորներ 18/01/2020 10:29 Աշոցքում առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ մոտ 20 ցնցում է գրանցվել. Շիրակի մարզպետ 18/01/2020 10:23 «Հրապարակ». Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը 18/01/2020 10:21 «Ժողովուրդ». ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 20-ը ցանկություն ունի դուրս գալու խմբակցությունից 18/01/2020 10:19 «Հրապարակ». Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրում են փողերի լվացման մեջ 18/01/2020 10:17 «168 Ժամ». Երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան 18/01/2020 10:14 «Հրապարակ». Գեորգիի նկատմամբ Սերժ Սարգսյանը հատուկ վերաբերմունք ուներ 18/01/2020 10:11 «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան 18/01/2020 10:09 «Փաստ». Իշխանության առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը 18/01/2020 10:07 Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 4-5 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ 18/01/2020 10:04 «Փաստ». Համայնքապետարանը նախատեսել է «կատաֆալկա» գնել 18/01/2020 10:00 «Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տա, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ լինեն 17/01/2020 20:30 Աշխարհի ամենաթանկ քաղաքները հայտնի են 17/01/2020 20:14 Հարի Մագուայրը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը 17/01/2020 20:07 Դիմա Բիլանը վիրահատության է ենթարկվել 17/01/2020 20:00 Հոնգկոնգում ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցել է 7 հազարը 17/01/2020 19:48 Խամենեին Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային ԱՄՆ-ի խամաճիկներ է անվանել 17/01/2020 19:34 Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին 17/01/2020 19:29 Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում. Արթուր Մելիքյան (Տեսանյութ) 17/01/2020 19:11 Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ 17/01/2020 19:07 Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. քրգործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, բայց կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով. Մելիքյան (Տեսանյութ) 17/01/2020 18:59 Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք է փակվել տեղի բնակիչների համար 17/01/2020 18:53 Կարճվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 17/01/2020 18:23 Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան 17/01/2020 18:09 Հաֆթարը բանակցություններ է վարում Հունաստանի արտգործնախարարի հետ 17/01/2020 17:54 Իրանը կործանված օդանավի սև արկղերը Կիևին կփոխանցի դրանք ուսումնասիրելուց հետո 17/01/2020 17:41 Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը 17/01/2020 17:24 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը 17/01/2020 17:16 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին 17/01/2020 17:01 Նավթի համաշխարհային գները նվազում են 17/01/2020 16:52 Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման վերաբերյալ հարցին 17/01/2020 16:41 Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը 17/01/2020 16:30 Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. Մանրամասներ 17/01/2020 16:23 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 17/01/2020 16:16 Աղասի Ենոքյանը շանտաժ է որակել հեռուստաընկերությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը (Տեսանյութ) 17/01/2020 16:02 Ապշած եմ․ շատ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին 17/01/2020 15:52 Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց

Տվյալ բաժնի վերջին նյութերը