Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

10/09/2019 13:24

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները


Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ:

ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պաշտպանի որոշմամբ դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի շարք քաղաքացիներ:

1) Բարձրացված հարցերից մեկը վերաբերում է նրան, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման հաջորդ օրը՝ 2018 թվականի հուլիսի 28-ին քննիչի որոշմամբ արգելվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դրանից հետո, այդ արգելքը մերձավոր ազգականներից մի մասի հետ մասնակի վերացվել է, սակայն պահպանված է արգելքը Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկի հետ: Ըստ փաստաբանի՝ այս որոշումն այլևս անիրավաչափ է և կիրառության համար չունի հիմքեր:

Մասնավորապես, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրած բողոքում նշել է փաստաբանը, քրեակատարողական հիմնարկը Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու համար հիմք է ընդունել դեռևս նախաքննության փուլում ու դեռ նրա առաջին կալանավորումից անմիջապես հետո քննիչի կայացրած որոշումը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում ու վերջին անգամ նա կալանավորվել է հենց դատարանի վարույթում գործի գտնվելու ընթացքում: Ուստի, փաստաբանի համոզմամբ, առանց կոնկրետ փուլում վարույթի իրականացումը ստանձնած մարմնի, այսինքն՝ դատարանի որոշման քրեակատարողական հիմնարկն իրավունք չուներ արգելել Ռոբերտ Քոչարյանի կապն արտաքին աշխարհի ու առավել ևս՝ մերձավոր ազգականի հետ: 

Այս հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարություն է հասցեագրել անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն: Այդ պարզաբանումների վերլուծության արդյունքներով Պաշտպանը համապատասխան հիմնավորումներով ու առաջարկով նախարարություն է ուղարկել լրացուցիչ գրություն:

2) Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նրա փաստաբանների, մի շարք քաղաքացիների բարձրացրած մյուս հիմնական հարցը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն անիրավաչափ է: Դրանից բացի, նրանց պնդմամբ՝ անտեսվում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են, դատական նիստեր չեն կայանում, ինչի պատճառով նախևառաջ ոտնահարվում են նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքները: Փաստաբանները նշել են, որ դատարանին հասցեագրած իրենց միջնորդությունները, այդ թվում՝ կապված կալանքից ազատ արձակելու, գրավի կիրառության հետ, դատարանն առհասարակ քննության չի արժանացնում, չեն նշանակվում դատական նիստեր՝ չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ տեղի է ունեցել դատավորի փոխարինում նորով:

Փաստաբանների բարձրացրած՝ վերը նշված հարցերը բնույթով այնպիսին են, որոնք պետք է կոնկրետ գործով քննարկման առարկա դարձնի միայն այդ գործով վարույթն իրականացնող մարմինը, կոնկրետ դեպքում՝ դատարանը:

Սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր կողմերի համար պարզաբանել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը Պաշտպանին արգելում է միջամտություն ցուցաբերել կամ քննարկման առարկա դարձնել այն հարցերը, որոնք առնչվում են կոնկրետ գործերով դատավորների լիազորությունների իրականացմանը: Հետևաբար,  առաջնորդվելով օրենքով վերապահված իրավասության սահմաններով՝ Պաշտպանը ձեռնպահ է մնում որևէ այնպիսի գնահատական տալուց կամ գործողություն կատարելուց, որը դուրս է մեջբերված օրենսդրական արգելքի շրջանակից:
Այդուհանդերձ, նշված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են և գտնվում են մշտադիտարկման ներքո, քանի որ առնչվում են մարդու սահմանադրական իրավունքներին:

Այս տեսանկյունից Պաշտպանն արձանագրում է, որ կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը: Բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնել, որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից՝ դրանց ցանկացած այնպիսի վիճարկման դեպքում, որը վերաբերում է անազատության մեջ գտնվելու իրավաչափությանը: Հարցն առավել արդիական է գործը քննող դատավորի փոփոխության պարագայում, երբ քննությունը պետք է սկսվի նորից ու կալանքին առնչվող հարցերը լինեն այնպիսինների թվում, որոնց պետք է անդրադարձ կատարվի հետաձգում չհանդուրժող դատավարական քայլերով:

3) Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թ. սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը:

Այդ որոշմամբ դատարանը սահմանել է ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ:

Սույն հայտարարությամբ Պաշտպանը չի անդրադառնում Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված անհատական միջոցներին, քանի որ դրանք առնչվում են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործին և հետևաբար՝ գտնվում են բացառապես կոնկրետ գործի վարույթը ստանձնած դատարանի իրավասության տիրույթում:

Սահմանադրական դատարանի սահմանած ընդհանուր միջոցներն ունեն համակարգային բնույթ և վերաբերում են կամ կարող են վերաբերել նույն իրավիճակում հայտնված, դատարանի բնորոշմամբ, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց իրավունքներին առհասարակ:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանը հակ է համարում ընդգծել Սահմանադրական դատարանի կողմից՝ որպես օրենսդրի պարտականություն ձևակերպված ընդհանուր միջոցը. «...օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը»:

Ուստի, այս հարցը պետք է դիտարկել՝ որպես լուծման ենթակա համակարգային բնույթի հարց: Այն առնչվում է ոչ միայն պաշտոնաթող Նախագահներին, այլ ունի առավել մեծ նշանակություն երկրի մարդու իրավունքների համակարգի համար, քանի որ գործնականում վերաբերում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի պատգամավորների, դատավորների ու հատուկ պաշտպանություն ունեցող մյուս պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիության հարցին:
Նկարագրված բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:45 Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից. Նիկոլ Փաշինյան 04/08/2020 22:52 Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է լիբանանյան կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը 04/08/2020 22:46 Բեյրութում հզոր պայթունի հետևանքով մահացածներից մեկը հայ է. վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը 04/08/2020 21:05 Եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք». Սերգեյ Սմբատյան 04/08/2020 20:47 Երկու հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստի մոտակայքում, տասնյակ մարդիկ են տուժել (Տեսանյութ) 04/08/2020 20:24 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել 04/08/2020 20:10 ԱՄՆ-ն կնվազեցնի զորքի քանակն Աֆղանստանում 04/08/2020 19:54 Բուլղարիայում կորոնավիրուսը ռեկորդ է գրանցել 04/08/2020 19:39 Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն 04/08/2020 19:22 Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը, ինչո՞ւ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում. Արմեն Աշոտյան 04/08/2020 19:15 Գերմանիան հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի մեկնարկի մասին 04/08/2020 19:05 Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը 04/08/2020 19:00 Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ 04/08/2020 18:55 Ախր ասֆալտին փռելու էս մարտավարությունը բումերանգի էֆեկտ է ունենալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/08/2020 18:33 ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ. Մանե Գևորգյան 04/08/2020 18:24 Ամուլսարում ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է սկսվել. կան բերման ենթարկվածներ 04/08/2020 18:20 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակն ու նրանց հարցաքննել որպես վկա 04/08/2020 18:06 Էլ ոչ մի ակտիվիստ տրամբոն չի նվագում Մաշտոցի պուրակի բազրիքին թիկնած, ոչ մի «ակծիվիստուհի», մազերը քամուն տված, իրեն չի նետում МТЗ 80 տրակտորի թրթուռի տակ. Զոհրաբյան 04/08/2020 17:52 Կառավարության դանդաղկոտության, տեղ-տեղ՝ բացարձակ անգործության պատճառով, կորցնում ենք շատ թանկ ժամանակահատված. «Հայրենիք» զարգացման հիմնադրամ 04/08/2020 17:32 Տեսչական մարմինը կասեցումներ է կատարել Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում 04/08/2020 17:20 Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն» 04/08/2020 17:09 Աբովյան քաղաքի զբոսայգու տարածքը հանցավոր սխեմայով ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 04/08/2020 16:51 Դուք ի՞նչ եք կարծում, մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք, ինչպես այդ մարդկանց ծնողները. Յուրի Խաչատուրով 04/08/2020 16:41 Խուան Կառլոս I-ն արդեն Դոմինիկյան Հանրապետությունում է 04/08/2020 16:33 «Հագուպիտ» փոթորիկը հասել է Չինաստան 04/08/2020 16:20 Սպանություն՝ Լոռու մարզում. կատարվում է քննություն 04/08/2020 16:09 Շրջակա միջավայրին պատճառվող անդառնալի վնասների համատեքստում Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն անընդունելի է. «Կանաչ ապագա» 04/08/2020 16:00 Քննչական կոմիտեի ծառայողների կողմից 7 մլն 6 հազար դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 04/08/2020 15:46 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/08/2020 15:37 ԱԺ պատգամավորները Բելառուսի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն 04/08/2020 15:26 Ատրճանակով զինված տղամարդը մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել 04/08/2020 15:18 Պաշտպանական կողմն իր համար ոչ շահեկան որոշում կայացնելուց հետո փորձ է անում այս դատական նիստը չեզոքացնել. Քոչարյանի գործով մեղադրող դատախազ 04/08/2020 14:46 Նախագահականից չեն պարզաբանում՝ ինչով է պայմանավորված ՍԴ մասին օրենքը չստորագրելու ՀՀ նախագահի որոշումը 04/08/2020 14:43 Կասյանի շուկայի ֆերմերներին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել` անվճար հիմունքներով 04/08/2020 14:26 Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար 04/08/2020 14:15 Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները 04/08/2020 14:10 Ամուլսարի հարցի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է. Շիրակ Բունիաթյան 04/08/2020 14:02 Մեկ օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք 04/08/2020 13:55 Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից. Երևանի քաղաքապետ 04/08/2020 13:51 Այսօր նա պաշտոնավարում է, երբ ժամանակը գա, հեռանալու մասին կհայտարարի. Մարությանը՝ Մեսչյանի մասին 04/08/2020 13:47 ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը 04/08/2020 13:45 Պաշտպանները հրաժարվեցին դատարանին ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր 04/08/2020 13:39 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 18,2 միլիոնը 04/08/2020 13:33 ԱՄՆ-ում հրապարակվել է Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ամբողջական տեսանյութը 04/08/2020 13:27 Ստանում եմ 429 հազար դրամ, պարգևավճար չեմ ստանում, «ցեխ», ոչ էլ պանրի գործարան չունեմ. Հայկ Մարության 04/08/2020 13:24 Ես առաջ եմ տանում Մաշտոցի պուրակի հաղթանակը, որը դեռ կիսատ է. Հայկ Մարության 04/08/2020 13:19 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք 04/08/2020 13:11 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են. Աբրահամյան 04/08/2020 13:04 Օղակաձև այգու 98 տնտեսվարողից մեծ մասի պայմանագրերն ավարտից հետո դադարելու է գործել, տարածքներն անցնելու են համայնքին. Ավետ Պողոսյան 04/08/2020 12:58 Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել 04/08/2020 12:52 Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն 04/08/2020 12:44 Ես այս քաղաքի ամեն ծառի համար պատասխանատու եմ և կռիվ եմ տալու. Երևանի քաղաքապետ 04/08/2020 12:38 Ադրբեջանցիները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. ե՞րբ է ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու ճանաչվելու 04/08/2020 12:34 Չենք կարող մտնել և բուլդոզերով քանդել մարդու սեփականությունը. Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի կառուցապատման մասին (Տեսանյութ) 04/08/2020 12:22 ՄԻՊ-ն ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք 04/08/2020 12:14 Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ լուծարման հետևանքով գործազուրկ դարձող աշխատակիցների խնդրի կապակցությամբ դիմել է վարչապետին 04/08/2020 12:06 Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգեր արտադրելու լիցենզիա է ստացել 04/08/2020 12:01 Բելառուսում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները 04/08/2020 11:55 «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը (Տեսանյութ) 04/08/2020 11:45 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին 04/08/2020 11:36 Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սխալը 04/08/2020 11:28 «Կառավարությունն իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, սրիկայական մարտավարություն է իրականացնում. բայց Ամուլսարը սար է մնալու». Քաղաքական ու հասարակական գործիչները վրդովված են 04/08/2020 11:20 Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազամատակարարումը օգոստոսի 5-ին կդադարեցվի 04/08/2020 11:17 Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ 04/08/2020 11:11 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել. 7 հիվանդի վիճակը ծանր է 04/08/2020 11:11 Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին 04/08/2020 11:02 17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած 04/08/2020 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ 04/08/2020 10:45 Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները 04/08/2020 10:35 «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը չեղարկվել է 04/08/2020 10:17 Լիդիանի պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը. Հայտարարություն 04/08/2020 10:09 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Կոտայքի մարզում 04/08/2020 09:53 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը չի ընդառաջել ռեստորանային բիզնեսին. Վահե Գևորգյան 04/08/2020 09:50 «Ժողովուրդ». Իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ 04/08/2020 09:46 «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում 04/08/2020 09:40 «Ժողովուրդ». Ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորով, որը մեծ ծախսեր է ենթադրում 03/08/2020 21:17 Կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ 03/08/2020 21:12 Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրն Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյան 03/08/2020 21:10 Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները 03/08/2020 20:57 Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը կկասեցվի, կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները 03/08/2020 20:30 Փարիզում սկսվել են Նոտեր Դամի երգեհոնի վերանորոգման աշխատանքները 03/08/2020 20:15 Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 25 800 նոր դեպք 03/08/2020 20:08 Հարավային Կորեայում անձրևների հետևանքով զոհեր և անհետ կորածներ կան 03/08/2020 20:00 Բենեդիկտոս 16-րդը լուրջ հիվանդացել է 03/08/2020 19:50 Բոլթոնը Թրամփին անվանել է «անբարոյական նախագահ» 03/08/2020 19:41 Հնդկաստանում կեղծված ալկոհոլի օգտագործումից ավելի քան 100 մարդ է մահացել 03/08/2020 19:29 Իրանում COVID-19-ից մահվան դեպքերը գրեթե երեք անգամ ավելի են, քան ներկայացնում է կառավարությունը 03/08/2020 19:21 Հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ 03/08/2020 19:08 Գիշերային ուժեղացված ծառայություն՝ մայրաքաղաքում․ լռության կանոնները խախտած ու հրավառություն արած անձ է հայտնաբերվել 03/08/2020 18:56 Վարչապետն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին 03/08/2020 18:53 Հարուցվել է քրգործ՝ Ռուբինյանց փողոցում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ 03/08/2020 18:44 Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար 03/08/2020 18:40 Մաշտոցի պուրակի ակտիվիստները լռում են, որովհետև այժմ պաշտոններ են զբաղեցնում. ծառերի հատման փաստով Երևանի դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 03/08/2020 18:35 Կայացել է Արցախի կառավարության առաջին նիստը 03/08/2020 18:14 Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ 03/08/2020 17:59 Ոստիկանության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը 03/08/2020 17:48 Իսրայելը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին պայթյունի կանխման մասին 03/08/2020 17:37 Վթար՝ Մովսես գյուղում․ կան տուժածներ 03/08/2020 17:30 Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը 03/08/2020 17:24 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը