Դատաիրավական բարեփոխումների շրջանակում կստեղծվի Փաստահավաք հանձնախումբ, որը կուսումնասիրի 1998-2018 թթ տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաները

10/09/2019 15:44

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում կստեղծվի Փաստահավաք հանձնախումբ, որը կուսումնասիրի 1998-2018 թթ տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաները


Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակում՝ (Ծրագիր) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Միջոցառման նպատակն է եղել քննարկել ռազմավարության նախագիծը, ինչպես նաև խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողների միջև երկխոսությունը:

Կլոր սեղան-քննարկումը բաղկացած էր բացման արարողությունից և հինգ պլենար քննարկումից, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարության նախագծի ուղղությունները։ Արդարադատության նախարարի երկու տեղակալներն անդրադարձել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ռազմավարության նախագծին առնչվող հարցերին և հանդես եկել ելույթներով։

Բացման իր խոսքում փոխնախարար Աննա Վարդապետյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության նախագծի նպատակները և ուղղությունները:

Մանրամասնելով Ռազմավարության նպատակները՝ փոխնախարար Վարդապետյանն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծմանը, անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով օրենքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական իշխանության հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրմանը, նոտարական, փաստաբանական համակարգերի և հարկադիր կատարման ծառայության ոլորտի արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը՝ փոխնախարարն ընդգծել է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որի գործունեությունը նպատակ է ունենալու ուսումնասիրել 1991-2018 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության և պետական շահի համար սեփականազրկման դեպքերը:

Բացահայտվող իրավախախտումների հիման վրա կատարվելիք եզրահանգումերի արդյունքում հանձնաժողովը ներկայացնելու է զեկույց-առաջարկներ իրավախախտումների կրկնության բացառման նպատակով կանխարգելիչ մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն ուղղված է լինելու հանրային հաշտության կայացմանը:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը հորդորել է ակտիվ ներգրավվել քննարկումներում կարևորելով քաղհասարակության ներուժը և մասնագիտական փորձառությունը՝ առավել մշակված Ռազմավարություն ունենալու գործում:

Իր բացման խոսքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը ողջունել է միջոցառման իրականացումը և ընդգծել, որ Ծրագիրը շարունակում է իր ջանքերն ուղղել աջակցելու Հայաստանում իրավական պետության ամրապնդմանը և Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան քաղաքականությունների և իրավական ակտերի մշակմանը: Նա նշել է, որ շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի փոխանակումը՝ ռազմավարության նախագիծը Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխանելու նպատակով: 

Քննարկումն ունեցել է հետևյալ արդյունքները.

• Բարձրացավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկվածությունը ռազմավարության նախագծի նպատակների և իրավական և դատական բարեփումների օրակարգի վերաբերյալ,

• Ներկայացվեցին և քննարկվեցին ռազմավարության նախագծով սահմանված հիմնական ռազմավարական ուղղություններն ու առաջնային բարեփոխումները,

• Քննարկվեցին ռազմավարության նախագծով առաջարկվող բարեփոխումներին հասնելու համար սահմանված իրավական և գործնական լուծումները։
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:33 Պոմպեոն պատմել է Թրամփի՝ Թուրքիայի հետ պատերազմի պատրաստակամության մասին Այսօր, 18:30 «ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը դեսպանատների և այլ կառույցների հետ համատեղ ծրագրեր կներկայացնի Այսօր, 18:17 «Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով Այսօր, 18:07 Չիլիում զինվորական բեռնատարը անցել է ցուցարարներից մեկի վրայով Այսօր, 18:03 Ասադը հայտարարել է, որ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու դրա բնական հարստությունները Այսօր, 17:54 Իրականություն՝ ոչնչի մասին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 17:43 Ռուսական նավը աղետի ազդանշան է տվել Նորվեգիայի ափերի մոտ փոթորկի ժամանակ Այսօր, 17:28 Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել ՍԴ նիստերին, բայց ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բենզինի կտրոն, ունի ծառայողական մեքենա Այսօր, 17:22 Դերասան Արտյոմ Կարապետյանը Հայաստան է վերադարձել Այսօր, 17:12 Իտալիայի հյուսիսում անբարենպաստ եղանակի պատճառով մարդ է մահացել Այսօր, 17:10 Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին Այսօր, 17:01 Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին Այսօր, 16:50 Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը Այսօր, 16:43 Ինչու՞ են Քննչականից այցելել «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. պարզաբանում Այսօր, 16:32 Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին 9 ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում Այսօր, 16:24 Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Այսօր, 16:15 Սյունիքում բնակարանում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի Այսօր, 16:04 Կառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը Այսօր, 16:01 Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Այսօր, 15:59 Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է Այսօր, 15:48 Ինչպե՞ս կարող եք մտածել, որ կարելի է կոծկել, ստել, խաբել, բայց՝ ու՞մ. ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք. Լիլիթ Գալստյան Այսօր, 15:46 Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք. հիվանդը Հայաստան է ժամանել Ռուսաստանից Այսօր, 15:23 Կոպիտ ասած՝ իրենք իրենց գործընթացները բարդացրեցին. Արման Աբովյանը՝ նախարարների աշխատավարձի բարձրացման մասին (Տեսանյութ) Այսօր, 15:21 Չիլիում անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 13-ի Այսօր, 15:18 ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. վարչապետ Այսօր, 15:08 Կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով քննարկում Այսօր, 15:05 Պարտավոր ենք պարզաբանում ստանալ. Լուսինե Բադալյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին (Տեսանյութ) Այսօր, 14:56 ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն. Միխայիլ Պիոտրովսկին այցելել է թանգարան Այսօր, 14:51 Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության վերսկսման պատրաստակամության մասին Այսօր, 14:42 Դա էլ է քիչ նախարարների և փոխնախարարների՝ նման ռեժիմով աշխատանքի համար. Սուրեն Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 14:19 Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է. Ալեն Սիմոնյանն՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին (Տեսանյութ) Այսօր, 14:15 Գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման հետ կապված Ալեն Սիմոնյանը մտահոգություն չունի (Տեսանյութ) Այսօր, 14:02 «ՎԵՏՕ»-ն աջակցություն է հայտնում Արսեն Բաբայանին և պատրաստվում անցնել օրենքի շրջանակներում ակտիվ գործողությունների Այսօր, 13:52 Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը (Տեսանյութ) Այսօր, 13:45 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Այսօր, 13:33 Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Այսօր, 13:20 Կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները Այսօր, 13:11 Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկվել. Մակունց (Տեսանյութ) Այսօր, 13:07 Արսեն Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը Այսօր, 12:54 ՄԻՊ-ն Արսեն Բաբայանի գործով ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել Այսօր, 12:53 Սահմանադրական դատարանն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, դա անարձագանք չի մնա. Լիլիթ Մակունց (Տեսանյութեր) Այսօր, 12:48 Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից. իրավապաշտպան Այսօր, 12:37 Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Այսօր, 12:30 ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին Այսօր, 12:20 Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 12:08 Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Այսօր, 12:02 Հետևելով Հրայր Թովմասյանի ու Արսեն Բաբայանի շուրջ զարգացումներին` կարող եմ պնդել՝ տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երևում. Արման Սաղաթելյան Այսօր, 11:51 Կառավարության կողմից պաշտպանական ծախսերի սառեցումը կարող է հանգեցնել ռազմատեխնիկական հաշվեկշռի հետագա վատթարացմանը. «Ազգային օրակարգ» Այսօր, 11:41 Արսեն Բաբայանին ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է. Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:37 ԱԺ-ն պետք է լուծի վարձու աշխատողների բժշկական կամավոր ապահովագրության հարցը. Թանդիլյան Այսօր, 11:33 ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին Այսօր, 11:26 Ինչու է Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացրել է 20,9 տոկոսով Այսօր, 11:19 Կգնանք ոչ թե հարկի, այլ՝ հարկման բազան նվազեցնելու ճանապարհով. Բաբկեն Թունյան Այսօր, 11:12 Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 15 ոստիկան Այսօր, 11:01 Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան Այսօր, 10:54 Հարկային օրենսգրքի սահմանափակումները խոչընդոտում են բազմանդամ ընտանքիներին հիպոտեկային վարկերը հաշվանցել եկամտային հարկերից. Թանդիլյան Այսօր, 10:43 Երևանում 64-ամյա կին է սպանվել Այսօր, 10:29 Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան Այսօր, 10:21 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:10 Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Փաստաբանների պալատի նախագահ Այսօր, 10:00 Վարչապետը փրկարար ծառայության տնօրենին ազատել է պաշտոնից Այսօր, 09:54 «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են Այսօր, 09:52 «Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի. Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի մասին Այսօր, 09:42 «Իրատես». Հեծանվով երթևեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել. հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթևեկում Այսօր, 09:37 «Փաստ». Ինչու Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց Եվրանեսթ պատգամավորական խմբի ղեկավար լինելուց Այսօր, 09:31 «Հրապարակ». Հրայր Թովմասյանն ասել է՝ երբ հրաժարական կտա Այսօր, 09:28 «Ժողովուրդ». Վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են Այսօր, 09:23 «Փաստ». Մոսկվայում հանդիպել են Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազը Այսօր, 09:18 «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Այսօր, 09:12 «Հրապարակ». ԱԱԾ տնօրենի թեկնածուն անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ Այսօր, 09:09 «Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը Այսօր, 09:07 2018-ի ձեռքբերումներն ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից. Սարհատ Պետրոսյան Այսօր, 08:56 Ավտովթար՝ Սեբաստիայի փողոցում. կան վիրավորներ 21/10/2019 21:52 Արսեն Բաբայանը ապօրինի է զրկված ազատությունից և դա չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին. Մելոյան 21/10/2019 21:26 Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի հանցակազմով, որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել. Մելիքյան 21/10/2019 21:20 Արսեն Բաբայանը ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով, Հրայր Թովմասյանն իր խրամատում է մնալու. Աշոտյան 21/10/2019 20:56 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 21/10/2019 18:08 Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին 21/10/2019 18:04 Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը 21/10/2019 18:02 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 21/10/2019 17:59 Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն. «Հետք» 21/10/2019 17:07 Լյուքսորում ներկայացրել են տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված սարկոֆագներ (Տեսանյութ) 21/10/2019 16:55 Մորալեսն առաջատարն է Բոլիվիայի նախագահի ընտրություններում 21/10/2019 16:49 Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը 21/10/2019 16:37 Երևանում, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում կլինեն գազի անջատումներ 21/10/2019 16:32 Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում 21/10/2019 16:18 Հալեպում ուսանողները բողոքում են ԱՄՆ զորքերի ներկայության դեմ 21/10/2019 16:07 Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քրդերը լքում են Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտին 21/10/2019 15:54 Վթարային ջրանջատում՝ Վարդենիս քաղաքում 21/10/2019 15:39 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 21/10/2019 15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու դեպքով քրգործի նախաքննությունը 21/10/2019 15:04 Մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով. Հակոբ Կարապետյան 21/10/2019 14:42 Հայրը դանակահարել էր որդուն 21/10/2019 14:36 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 21/10/2019 14:28 Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը 21/10/2019 14:23 Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը