Վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է. միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ. Արմեն Աշոտյան

10/09/2019 16:29

Վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է. միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ. Արմեն Աշոտյան


Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ, այս մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։

Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական համակարգի փլատակների տակից սկսեցին լսվել սկզբում ցաքուցրիվ, հետո՝ ավելի կազմակերպված ձայներ։

Հայաստանում իշխանափոխության ակունքների մասին շատ է խոսվել։ Այստեղ միայն փաստեմ, որ մեր սխալները միայն առիթ էին, իսկ տեղի ունեցածի պատճառները՝ շատ ավելի խորն էին։

Ռուսական, իսկ հետո՝ Խորհրդային տարածքի մտավորականությանը մշտապես բնորոշ երկու էքզիստենցիալ հարց ձեւավորեց երկրիս «սեւական» օրակարգը. «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել»։

Հերթով անդրադառնամ։

«Ով է մեղավոր»

Երկրում ստեղծված իրավիճակի համար հանրային-քաղաքական դիսկուրսը մատնանշում է մեղավորների հետեւյալ հիմնական երկու տարբերակը.

1.  Սերժ Սարգսյան

Ա) «Սաղ Սերժնա մեղավոր» աղանդի հետեւորդների համար կա անցյալի, ներկայի եւ ապագայի դժբախտությունների եւ անհաջողությունների մեկ միասնական ամենափրկիչ բանաձեւ, ըստ որի՝ իր, իր մորաքրոջ աղջկա, իր բաջանաղի հարսի եւ ընդհանուր երկրի խնդիրների մեջ իր մշտական, անսասան եւ մոգական ազդեցությունն ունի Հայաստանի երրորդ նախագահը։ Այս ուղղության երկրպագուների քաղաքական հավատամքը խարսխված է «Սաշիկի 50/50»-երի, «կազինոներում Սերժի տանուլ տված միլիոնների» եւ Բադեն-Բադենի լողավազանում թրջված դեղին լողազգեստի վրա։

Բ) «Մեկա Սերժնա մեղավոր»։ Այս հոսանքի հետեւորդների թիվը ավելանում է օրեցօր, սակայն միջնաժամկետ կտրվածքով այս ուղղությունը ինքնուրույն ապագա չունի, այլ հանդիսանում է Ա. կետից հիասթափված, բայց սեփական սխալն եւ քաղաքական միամտությունը դեռեւս չընդունող մարդկանց ժամանակավոր ապաստան։ Նրանց ինքնախաբեության բանաձեւը մոտավորապես հետեւյալն է. «Թող նորմալ կառավարեին, մենք էլ Նիկոլի հետեւից չգնայինք»։ Առավել արժանահավատության համար այն կրկնվում է օրական առնվազն 5 անգամ՝ տաքսիից մինչեւ բլոտի սեղան եւ ուղեկցվում է շրջապատի կողմից «բա իհարկե, ախպեր», «հաստատ, ցավդ տանեմ», «տո սաղ դրանց տակա» բնույթի սույն մարգարիտը բետոնող հավաստիացումներով։ Նախորդ իշխանությունների բազում բացթողումներով հանդերձ, նման մարդիկ իրենց կատարած սխալ ընտրության պատճառներն ու հետեւանքները մշտապես փորձում են գցել ուրիշների վրա։ Վերջիվերջո, կարճ ժամանակի ընթացքում նրանք կունենան բավարար խիզախություն ընդունելու այդ ընտրության պատասխանատվությունը՝ անկախ նախորդների բացթողումներից, եւ կտեղափոխվեն 2-ի Բ խումբ։

Գ) «Նիկոլը Սերժի մարդնա» վարկածի կողմնակիցները ունեն ընդամենը մեկ փաստարկ. «Սերժը շախմատա խաղում ու սաղ հաշվելա»։ Որքան էլ մեծ է խորհրդավորության եւ ամենազորության գայթակղությունն ու նման սուպերմենի տեղակալ լինելու իրողությունը, այնուհանդերձ փաստեմ, որ անգամ ամենասարսափելի երազում նման անտրամաբանական եւ քայքայիչ կոմբինացիա մեր մտքով անցնել չէր կարող (գիտենք, թե այդ վարկածը որտեղ է եփվում։ Կգա ժամանակը՝ բոլորը կիմանան)։ Հնարավոր չէր, ինչպես ժողովուրդն է ասում, առկա ընդդիմադիր բազմազանության մեջ համբուրել հենց Նիկոլ Փաշինյանի ճակատը։

2. Նիկոլ Փաշինյան

Ա) «Թավիշը շատա»
Դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Նիկոլը բավարար չափով խիստ չէ նախկինների հանդեպ։ Որ Հանրապետության, Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակների ասֆալտը պետք է ողողել «հանցավոր ռեժիմի» արյամբ, ու ամեն ինչ լավ կլինի։ Այս մոտեցման հետեւորդները, ըստ ամենայնի, հյուսիսային շամանների ժառանգորդների պես կարծում են, որ իրենց պայծառ ապագան կախված է հորինված աստվածներին մատուցված զոհերի քանակից։ Իրականում նրանց մտքին իշխանությունը Նիկոլի ձեռքից «պերեխվատ» անելու մոլուցքն է, եւ , պարադոքսալ է, բայց փաստ, որ նրանք դե ֆակտո իշխանությունների աղախինն են, քանզի իրենց ֆոնին Նիկոլը ներկայանում է որպես չարյաց փոքրագույն։

Բ) #SutNikol
Հետհեղափոխական «պախմելի» վերջին, ամենակարեւոր փուլն է, որից կախված է ողջ երկրի առողջացման դեռեւս առկա հնարավորությունը։ Այս խմբին պատկանող մարդիկ կամ ի սկզբանե են հասկացել մեզ հրամցված թավշյա էքստազի վտանգները, կամ ազնվորեն վերլուծելով, այդ թվում՝ սեփական միամտությունը, և անցնելով քաղաքական կատարսիսը՝ ինքնամաքրումը, եկել են միարժեք եւ միակ ճիշտ եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը կեղծ փրկիչ էր, կեղծ շերիֆ, կեղծ մանրադրամ։

«Ի՞նչ անել»

Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ։ «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետեւորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկությունն ունեն։

Ռոբերտ Քոչարյանի գործոնը այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման եւ անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի։

Ուստի պետք է՝

1. Մոռանալ «հների» եւ «նորերի» մասին, քանզի մեր` ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում այդ բաժանումը խիստ պայմանական է։ Ո՞վ է նորը։ Իր քաղաքական կենսագրությունը համաշխարհային ջրհեղեղի ժամանակներից վերաշարադրող Նիկոլ Փաշինյա՞նը։ Կառավարության կեսը կազմող «հին» դեմքե՞րը։ Չբերեք ԱԺ-ում մարդահաշիվ դարձած, բայց քաղաքական արժեք չներկայացնող ու չստեղծող տասնյակ իշխանական պատգամավորների անուններ։ Նրանք այս խաղի մեջ ընդամենը քաղաքական կրախմալն են, օսլան, որ տարածք ու տեղ է գրավում, ծավալ ստեղծում, բայց որակ չի տալիս։
Մեր օրոք իշխանական ամենաազդեցիկ դիրքերը զբաղեցնող, իսկ այսօր առանձին խաղացող դարձած մարդի՞կ են «նոր»։

2. 30 տարվա ընթացքում բոլորն այնքան եմ միահյուսվել, խառնվել ու փոխկապակցվել իրար, որ նման բաժանումները պարզապես ծիծաղելի են։ Անտարակույս, իրենց նորովի դիրքավորող մարդիկ ընդամենը կիսամոռացված, իսկ հաճախ՝ չմոռացված «հինն» են։

3. Անշուշտ, վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է։ Միշտ այդպես է եղել։

4. Դադարել խոսել ռեւանշի մասին։ Եթե համաշխարհային պատմության մեջ ժամանակին պարտության մատնված քաղաքական ուժերի ցանկությունը վերակառուցվելով շարունակել պայքարը դիտարկել որպես ռեւանշիզմ, ապա, այո, քաղաքակիրթ աշխարհի ողջ պատմությունը ռեւանշիզմի պատմություն է։ Հակառակ դեպքում քաղաքական համակարգ եւ ոչ մի երկրում չէր կայանա, եթե նախկին իշխող ուժերը անհաջողություններից հետո վերանային ասպարեզից։ Մեր դեպքում ասեմ ավելի կտրուկ՝ եթե ուզում ենք Հայաստանում ունենալ կայուն քաղաքական համակարգ, ապա բացառիկ ինստիտուցիոնալ կուսակցությունը պարտավոր է ներկայացված լինել երկրի քաղաքական կյանքում։

5. Ժամանակին մենք միամտաբար ու մեծամտաբար ասում էինք, որ «իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով»։ Իհարկե, ֆորմալ առումով ճիշտ ենք, քանզի ամեն օր տեսնում ենք Կառավարական շենքի ետնամասից բակ մտնող վարչապետական շարասյունը։ Բայց այսօր նորովի նայենք ստեղծված իրավիճակին եւ ... փաստենք, որ առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող։

6. Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջեւ ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող։ Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, եւ ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-րդներ, 1/4-րդներ եւ կիսաեզրափակիչներ։

Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել, միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով։ Ուստի միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ..

7. Եվ վերջինը։ Դիրքավորում, վերադասավորություն, հայտագրում՝ ամբողջը հասկանում եմ... Բայց շտապում եք, տղերք։ «Ձուկը դեռ ջրում է»...»,-նշված է հոդվածում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:25 Զարիֆ. Իրանին հարվածելը կհանգեցնի լայնածավալ պատերազմի (Տեսանյութ) Այսօր, 18:14 Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Թբիլիսիից Այսօր, 18:09 Այս տարի Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. վարչապետ Այսօր, 17:59 Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին հրամանագրերը Այսօր, 17:50 Եթե ինձ մնար, վնասվածքով կմասնակցեի եզրափակիչ գոտեմարտին. Արթուր Ալեքսանյան Այսօր, 17:39 Կոկորինը բուժզննում է անցնում «Զենիթում» Այսօր, 17:26 Թրյուդոն ներողություն է խնդրել դեմքին սև գրիմով լուսանկարի պատճառով Այսօր, 17:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական Այսօր, 17:02 Իր տեսակի մեջ նախադեպը չունեցող պարարվեստի մրցանակաբաշխութուն. բացառիկ տոն հայ պարարվեստը արժևորողների համար Այսօր, 16:50 ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք Այսօր, 16:43 Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն Այսօր, 16:31 Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (Տեսանյութ) Այսօր, 16:20 «Իմ քայլը» խմբակցությունում հրաժարականներ չեն սպասվում. Լիլիթ Մակունց Այսօր, 16:11 Հրայր Թովմասյանի հարցով Հովիկ Աղազարյանի ձևակերպումը նրա մասնավոր ընկալումն է. Մակունց Այսօր, 15:59 Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ փողոցների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 15:44 Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Այսօր, 15:30 Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր) Այսօր, 15:24 Մեխիկոյում հրաձգության հետևանքով 6 մարդ է սպանվել Այսօր, 15:15 Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Տեսանյութ) Այսօր, 15:05 Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք. Վարչապետը՝ զոհված զինծառայողների մայրերին (Տեսանյութ) Այսօր, 14:59 Մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ավիահարվածից Այսօր, 14:45 Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ (Տեսանյութ) Այսօր, 14:43 «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն Այսօր, 14:36 Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը. խոսնակ Այսօր, 14:28 Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլադիմիր Կարապետյան Այսօր, 14:24 Առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, մի քիչ անսպասելի էր. Վարչապետի խոսնակ Այսօր, 14:21 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով Այսօր, 14:14 Փաշինյանը տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքից. Վարչապետի խոսնակ Այսօր, 14:04 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 13:55 Լուգանսկում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի մոտ ուժգին պայթյուն է որոտացել Այսօր, 13:42 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահին Այսօր, 13:36 Կարևոր է, որ Գյումրու մաքսատունը ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի. վարչապետ Այսօր, 13:30 Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան Այսօր, 13:25 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով կա զոհ Այսօր, 13:23 Վենեսուելայի փոխնախագահն ԱՄՆ-ին կոչ է արել վերսկսել երկրների երկխոսությունը Այսօր, 13:16 Նախակրթարաններում ունենք 5-6 տարեկան երեխաների 70 տոկոս ընդգրկվածություն. նախարար Այսօր, 13:11 Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու. վարչապետ Այսօր, 13:07 Ընթացիկ լրահոսն ու հնարավոր աղետը Այսօր, 13:02 Աֆղանական Զբուլ նահանգում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի Այսօր, 12:56 Շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը Այսօր, 12:44 Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան (Տեսանյութ) Այսօր, 12:40 Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Այսօր, 12:38 Վլադիմիր Բրեդով․ Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը Այսօր, 12:33 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի ավելի քան 37 մլն դրամ Այսօր, 12:23 Պոմպեոն և սաուդցի արքայազնը համաշխարհային հանրությանը կոչ են արել դիմակայել Իրանին Այսօր, 12:09 LIVE. Արմեն Բադալյանի մամուլի ասուլիսը Այսօր, 12:01 Վստահ եմ, որ Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի. Մնացականյան Այսօր, 11:52 Կառավարության մուտքի դուռը զոհված զինվորների ծնողները փակել են, լրագրողները չեն կարողանում ներս մտնել Այսօր, 11:46 Թրամփը Մեքսիկայի հետ սահմանային պատին ինքնագիր է թողել Այսօր, 11:35 Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը. ԱԳ նախարար Այսօր, 11:30 Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին Այսօր, 11:23 Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը Այսօր, 11:18 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 11:11 Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները Այսօր, 11:07 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:04 Արարատում 4 հատ լոր որսած անձանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել Այսօր, 10:58 «ՊՍԺ»-ն ջախջախել է «Ռեալին» Այսօր, 10:50 Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Այսօր, 10:44 «Փաստ». Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, սատարել Փաշինյանի կառավարությանը Այսօր, 10:41 «Հրապարակ». Խորհրդարանի կայքում ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է Այսօր, 10:35 «Ժողովուրդ». Հրաժարականների շքերթը կշարունակվի. փոփոխություններ կլինեն նաև ԱԺ-ում Այսօր, 10:28 «Ժողովուրդ». Իշխանությունները ծրագրել են առաջիկա քառօրյաում ներառել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը Այսօր, 10:24 «Հրապարակ». Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Այսօր, 10:17 «Ժամանակ». Վանեցյանին ազատելու մեջ եղել են նաև արտաքին ազդակներ Այսօր, 10:08 Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները Այսօր, 10:05 «Փաստ». Արտերկրյա դիվանագետները մտահոգված են Այսօր, 09:58 «Ժամանակ». Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, «Գազպրոմ Արմենիայում» երկրորդ մարդն է Այսօր, 09:52 «Հրապարակ». Պաշտոնանկությունների շղթան կշարունակվի, բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն Այսօր, 09:46 «Ժամանակ». Ի՞նչ պայմանավորվածություն է եղել Վանեցյանի և Գագիկ Խաչատրանի միջև Այսօր, 09:41 «168 Ժամ». Չի բացառվում, որ չխոսելու համար Օսիպյանը կարգավիճակ պահանջած լինի Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:35 «Հրապարակ». Օսիպյանին անգործ չթողեցին Այսօր, 09:24 «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանը ինտելեկտուալ խնդիրներ ունի հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ. Զոհրաբյանը՝ Հասանովին 18/09/2019 23:10 ԱԱԾ-ն գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից. Փաշինյան 18/09/2019 23:03 ԲՀԿ պատգամավորի հորը` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 18/09/2019 20:56 Բաքուն պատրաստ է փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Գուլիևի և Ասկերովի հետ. հայտարարություն 18/09/2019 20:48 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը 18/09/2019 20:28 Ուժային երկու կառույցների ղեկավարները պաշտոնից ազատվել են վարչապետի որոշմամբ. Էդուարդ Աղաջանյան 18/09/2019 20:24 ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է Trump Plaza բարձրահարկի մուտքի մեջ (Տեսանյութ) 18/09/2019 20:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական 18/09/2019 20:09 Նոր Զելանդիայում ոստիկանությունն առգրավել է 3 մլն դոլար արժողությամբ մարիխուանայի խմբաքանակ 18/09/2019 20:02 Հնդկաստանում 17 մարդ է մահացել տեղատարափների ընթացքում կայծակի հարվածներից 18/09/2019 19:57 Ռադայի շենքում ռումբ են որոնում 18/09/2019 19:49 Ջորկայֆը գլխավորել է ՖԻՖԱ-ի հիմնադրամը 18/09/2019 19:44 Իսպանիայի ափերի մոտ ՌՕՈՒ-ի օդանավ է կործանվել, կա 2 զոհ 18/09/2019 19:32 Ռոնալդուն Մեսսին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, որի դեմ խաղացել է 18/09/2019 19:27 Կահիրեում ոչնչացրել են 9 ծայրահեղականի 18/09/2019 19:23 «Բարեփոխելով աշխարհը»՝ հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոն 18/09/2019 19:18 Հնդկաստանում տղամարդու գլխից հեռացրել են 10 սանտիմետրանոց «սատանու եղջյուրը» 18/09/2019 19:12 Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են փաստաթղթերի տրամադրման կենտրոնի վրա 18/09/2019 19:06 Իրանի պաշտպանության նախարարը կտրականապես հերքել է սաուդյան օբյեկտների վրա գրոհելու մեղադրանքները 18/09/2019 19:00 Մենք պետք է ավելի մեծ ոգևորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային. ցեղասպանագետ 18/09/2019 18:55 Չեմ կարող ասել, թե ինչն է հիմք հանդիսացել մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինելը. Մակունցը՝ Օսիպյանի մասին 18/09/2019 18:45 Սուրեն Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը 18/09/2019 18:31 Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը 18/09/2019 18:14 Ռոհանին հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ազդեցությունը հասել է կիզակետին և այժմ անկում է ապրում 18/09/2019 18:07 ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին 18/09/2019 17:52 Վալերիյ Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել 18/09/2019 17:46 Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել Լատվիայի Սաեյմայի խոսնակի հետ 18/09/2019 17:35 Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 18/09/2019 17:22 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Էրեբունիում և Լճաշեն գյուղում

Տվյալ բաժնի վերջին նյութերը