10/09/2019 12:45
Սա այն դեպքը չի, որ մենք նրան հրավիրել ենք, ինքը պիտի ասի կգա, թե չէ. Շավարշ Քոչարյանը` ՀՀ Պուտինի այցի մասին (Տեսանյութ)
ՀՀ ԱԳ փոխնախագահ Շավարշ Քոչարյանը պատճառ չի տեսնում, որ ՌԴ նախագահը չմասնակցի Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ խորհրդի նիստին։
«Որոշումը, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում լինելու է ԵԱՏՄ խորհրդի նիստը, կայացրել են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը։ Սա այն դեպքը չի, որ մենք նրանքհրավիրել ենք, ինքը պիտի ասի կգա, թե չէ։ Սա համատեղ որոշում է և այստեղ է նիստը կայանալու։ Գալ-չգալու հարցը, որ մամուլում գրվում է, անհասկանալի է, թե ինչ նպատակով է», - լրագրողներին ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրանք բազմաշերտ են և առանձին դրվագների վրա պետք չէ հիմնվել:
«Հարաբերություններն այնքան բազմաշերտ ու բազմազան են, որ առանձին դրվագներով չի կարելի խոսել։ Իհարկե, հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէ, որ իրենք պիտի ողջունեին, դա հասկանալի է շատ պարզ պատճառով, որովհետև երկրի կառուցվածքն է փոխվել` պառլամենտական։ Իրենք պետք է հաշվի նստեն նրա հետ, որ բարձրագույն խորհրդում վարչապետն է։ Այդ բոլորը ժամանակ է պահանջում», - եզրափակեց խոսքը նա։