10/09/2019 11:30
Վարչապետը կոչ է արել հայրենակիցներին՝ նախընտրությունը տալ տեղական արտադրությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքի իր էջում տեղադրել է Կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակումը, ուր նշվում է, որ 2019-ի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մի շարք ապրանքների արտադրությունն ավելացել է։
Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Կարեւոր վիճակագրություն, որ շատ բաների մասին է խոսում: Եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին՝ նախընտրությունը տալ տեղական արտադրությանը»։