11/09/2019 14:16
Ամուլսարի հանքի հարցում ջերմուկցիները հաստատակամ են իրենց համոզմունքների մեջ. Ռուբեն Մելիքյան
Քանի որ գործող իշխանությունները շատ անկանխատեսելի են, կորցրել եմ նրանց գործողությունները կանխատեսելու հույսը։ Հետևաբար կդժվարանամ Ամուլսարի հետագա զրագացումների շուրջ որևէ դատողություն անել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որն ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ խոստանալով ջերմուկցիների նկատմամբ ուժի կիրառման դեպքում կանգնել Ամուլսարի «պոստերում»։
«Իշխանությունները մի օր մի բան են ասում, մի օր՝ ուրիշ բան։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ կգտնվի Հայաստանի պետական շահն առավելագույնս հաշվի առնող լուծում», - ասաց նա։
Հարցին՝ արդյոք կապի մեջ է ջերմուկցիների հետ և ինչ նորություններ կան տեղից, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ թեև տեղաբնակների հետ ամենօրյա կապ չի պաշտպանում, սակայն իր ընկալմամբ՝ ջերմուկցիները հաստատակամ են իրենց համոզմունքների մեջ, այն է՝ թույլ չտալ, որ Ամուլսարը շահագործվի որպես հանքավայր։