
11/09/2019 09:48
«Ժամանակ». ՀՌԱՀ-ը դիմել է դատարան՝ պահանջելով Արթուր Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերությանը զրկել հեռարձակման արտոնագրից
«Ժամանակ» թերթը գրում է, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3-ից MoTV-ի վերածված հեռուստաընկերությունը իր գործունեության ընթացքում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, որոնք արձանագրվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքում:
Թերթի տեղեկություններով՝ ՀՌԱՀ-ը և նրա ղեկավար Տիգրան Հակոբյանը այս հարցով մտադիր են դիմել դատարան՝ ընդհուպ պահանջելով հեռուստաընկերությանը զրկել հեռարձակման արտոնագրից: