11/09/2019 13:49
Եթե Ամուլսարի հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին. Լենա Նազարյան (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հավաստիացնում է, որ Քաղաքացիական պայմանագրի նիստերի ժամանակ բարձրաձայնել է Ամուլսարի մասով հանրությանը հուզող հարցերը:
«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են», - լրագրողներին ասաց նա:
Դիտարկմանը, թե ինքն անձամբ վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ դիրքորոշում ունի, Նազարյանն ասաց.
«Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին, մնացած մտահոգություններս ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:
Խմբակցությունում առկա տարաձայնությունների և Ամուլսարի մասին այլ հարցերը Նազարյանն անպատասխան թողեց:
Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար իրավական հիմքեր չկան: