
11/09/2019 09:30
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. Հյուրերը տարհանվել են
Այսօր` վաղ առավոտյան ժամը 06:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել»-ում ծուխ է նկատվում:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը՝ լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:
Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան: