11/09/2019 10:21
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա Վանաձորում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրելու։
«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:
Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:
Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում», - Facebook-յան իր էջում գրել է վարչապետը։