11/09/2019 17:22
Մենք ճշմարտության հետևից գնալու ենք մինչև վերջ. վարչապետը՝ Ամուլսարի մասին
Հարց է հնչում, թե ինչ իմաստ ուներ 400 հազար դոլար վճարել «Էլարդ» ընկերությանը՝ Ամուլսարի հարցով խորհրդատվություն իրականացնելու համար։ Պատասխանը մեկն է՝ մենք ճշմարտության հետևից գնալու ենք մինչև վերջ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճշմարտությունը պարզելը մեր առաքելությունն է, այն պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից մեկը բացառման մեթոդն է։ Եթե պարզվի, որ իրականում մտավախություն չկար, չի նշանակում, թե բացառման եղանակով աշխատանքն անիմաստ էր», - ասաց գործադիրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մինչ այժմ եղել է երկու հարց՝ հանքը պետք է աշխատի և հանքը չպետք է աշխատի. այլ մանրուքներ հաշվի չեն առնվել, ինչպես, օրինակ, այն, թե ինչ չափանիշներին է հանքը համապատասխանում կամ չի համապատասխանում։