11/09/2019 20:31
Իրավական հիմքեր կան այս հանքի գործունեությունը դադարեցնելու համար. Կառավարությանը պակասում է քաղաքական հիմք. բնապահպան-ակտիվիստ
Ավարտվեց ի պաշտպանություն Ամուլսարի երթը: ԱԺ այգուց ցուցարարները քայլերթով ուղևորվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ Ամուլսարի վերաբերյալ իրազեկում անելով:
Ակցիայի մասնակիցները համաձայն չեն վարչապետի հայտարարության հետ այն մասին, որ Ամուլսարի հանքը չշահագործման համար իրավական հիմքեր չկան:
«Կառավարությունն իր գործողությունների լիազորությունների շրջանակներում չի գործում, իրավական հիմքեր կան այս հանքի գործունեությունը դադարեցնելու համար: Կառավարությանը պակասում է քաղաքական հիմք: Կոչ ենք անում կառավարությանը ուշադիր լսել Ջերմուկի բնակիչներին, որոնք տասը օր ժամանակ են տվել կառավարությանը այս հարցին վերջնական լուծում տալու համար: Մենք սատարում ենք նրանց», - կառավարության շենքի դիմաց հայտարարեց ասաց բնապահպան ակտիվիստներից մեկը:
Վերջինս նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության տեքստը բավարար էր հանքի կասեցման որոշում ընդունելու համար: