12/09/2019 10:46
Պատգամավորները ծափերով ճանապարհեցին Էդգար Առաքելյանին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները այսուհետ դադարեցված են համարվում, այդ մասին այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հիմք ընդունելով պատգամավորի դիմումը՝ մանդատը վայր դնելու մասին։
«Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցության համար և հաջողություն մաղթում նրան հետագա գործունեության մեջ», - հայտարարեց Միրզոյանը։
Գործընկերները ծափահարություններով հրաժեշտ տվեցին Առաքելյանին։