12/09/2019 12:49
Ոստիկանությունն ուսումնասիրում է Արշակունյաց պողոտայում աղբ դատարկելու տեսանյութը
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի կողմից երեկ հրապարակված ֆեյսբուքյան տեսանյութը, որում վերջինս ցույց է տալիս, որ ոչ աղբատար բեռնատար մեքենան բերել և մեծ քանակությամբ աղբ է դատարկել Արշակունյանց փողոցի հատվածներից մեկում։
«Հրապարակումն ուսումնասիրվում է, հանգամանքները պարզվում են», - Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ տեսանյութին կից գրառման մեջ Աշոտ Սարգսյանը նման արարքը սաբոտաժ էր որակել։ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!», - գրել էր ավագանու անդամը։