Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է. Մինասյան

13/09/2019 17:42

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է. Մինասյան


Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Facebook-յան էջում գրել է.

«Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։

Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար պետք է որոշի. վերադառնու՞մ է հնին, շարունակու՞մ է հին էջից, թե սկսում է նոր էջից` նոր հերոսներով ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մեր հասարակությունը՝ երկրի ներսում և դրսում, պետք է որոշում ընդունի։

Պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները։

Նայե՛նք մեր վերջին 100 տարվա պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում ենք, մոռացության ենք տալիս, երբեմն էլ փորձում ենք ուղղակի ջնջել մեր բոլոր առաջնորդների գործերը՝ Քաջազնունուց, Արամ Մանուկյանից ու Սիմոն Վրացյանից մինչև Խանջյան, Կարեն Դեմիրճյան ու Սերժ Սարգսյան։

Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։ Կարեն Դեմիրճյանին սկզբում սիրեցինք, հետո արհամարհեցինք, հետո կարոտեցինք, հետո վերադարձրեցինք, իսկ վերջում՝ կորցրեցինք։ Խորհրդային մյուս առաջնորդների` Զարուբյանի, Քոչինյանի ու Սուրեն Հարությունյանի գործը կա՛մ մոռացել ենք, կա՛մ անտեսել՝ առանց հիշատակելու նրանց վաստակը։

Երևի նաև այդ պատճառով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն։ Հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ վերադառնում քաղաքականություն, իսկ Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքականությունից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել սեփական երկրին։

Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.

-Չհպարտանալ այն կադրերով, որոնք չունեն կենսագրություն ու անկարող են, չգիտեն ոչ մեկին և չեն անցել ճանապարհ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չի կարելի միայն երիտասարդներ ունենալ: Այդպես մենք սկսում ենք ոչ թե նոր էջով, այլ կրկնում ենք հին ու շատ հին սխալները՝ նորովի։

- Ազգային նշանակության հարցերում չարհամրահել հսկայական փորձ ունեցող նախկին առաջնորդներին. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։

Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ենք ու գործում ապագայի մասին տեսլականներով։

Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նորերին՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է սերունդների համերաշխություն, հետ չնայելու հանրային համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի երկիր ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։
Ես անսահման հիացած եմ Առաջին հանրապետության առաջնորդների քաջությամբ, Խորհրդային Հայաստանի ղեկավարների իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից երկիր կառուցելու կարողությամբ:

Ես խորապես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին.

Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախության շարժումն առաջնորդելու և մեր անկախ երկրին միս ու արյուն, հոգի տալու համար, անկախությունն անդառնալի դարձնելու համար:

Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորագույն ժամանակահատվածներում Արցախն ու Հայաստանը պահելու ու ոտքի հանելու համար, մեր երկրին ինքնավստահություն և մեր հասարակությանը` սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելու համար:

Սերժ Սարգսյանին՝ համերաշխությունը, լայնախոհությունն ու մարդկայինը առաջնորդության մեջ առաջին պլան բերելու համար, ժամանակակից ու հասուն պետության ուղեգիծն ամուր ֆիքսելու համար, ամեն ինչից զատ` մարդ լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նրա գլխավորած իշխանությունը դեսպանի կարգավիճակում, հպարտ եմ այդ իշխանության անուրանալի ձեռքբերումներով, որ դեռ պիտի իրապես ընկալվեն ապագայում, և ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք:

Իսկ քանի դեռ ներկա Հայաստանը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով նրանց ժառանգությունը` Հայրենիքը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե իշխանությունը վերադարձնելու, այլ վերահաս աղետից երկիրը փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շարքերում:

Ես շնորհակալ եմ նաև գործող իշխանությանը ու նրա ղեկավարին, կամա թե ակամա, երկրի նոր ռեստարտը խթանելու և հանրային ոգևորությունը լրջորեն բարձրացնելու համար։ Նորի սպասման այդ էներգետիկան ավելին է, քան ցանկացած բնական կամ տեխնոլոգիական հարստություն. այն սարեր կարող է շուռ տալ: Ու թեև իշխանությունը ծայրամասի իր աշխարհընկալմամբ ամեն օր մսխում է այդ հարստությունը, դրա մնացորդներն անգամ մեծ արժեք են ու դեռ շատ են պետք գալու մեր երկրին:

Մենք ունեցել ենք և ունենք առաքելություն ունեցող և երկրին անմնացորդ նվիրված առաջնորդներ՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Երկրի կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ մարդկանցով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/10/2019 21:22 Ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են. Ռուբեն Հայրապետյանը դատական գործընթաց է սկսում 16/10/2019 19:33 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական 16/10/2019 19:30 Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար 16/10/2019 19:25 Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքքա 16/10/2019 19:11 Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 16/10/2019 19:02 Հռոմում 29 մարդ է հոսպիտալացվել ավտոբուսի մասնակցությամբ վթարից հետո 16/10/2019 18:53 ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին 16/10/2019 18:50 Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի ուժերը բանտից ազատում են ԻՊ գրոհայիններին 16/10/2019 18:40 Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային 16/10/2019 18:17 «Մաստակի պատը»՝ Սիեթլում (Տեսանյութ) 16/10/2019 18:09 Քրոնիկ հոգնածություն, ցավեր, ողնաշարի մկանների անհամաչափ զարգացում. դպրոցական պայուսակների ծանրության հետևանքները (Տեսանյութ) 16/10/2019 18:03 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը 16/10/2019 17:46 Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք/մ մակերեսի հաշվարկով գները աճել են 2.8 %-ով 16/10/2019 17:23 Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը 16/10/2019 17:10 Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին 16/10/2019 17:02 Բանջարեղենային ռեկորդ. Գերմանիայում ընտրել են ամենախոշոր դդումը (Տեսանյութ) 16/10/2019 16:41 Հոկտեմբերի 17-ին որոշ ժամանակով կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը 16/10/2019 16:30 «Ryanair»-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման. Նիկոլ Փաշինյան 16/10/2019 16:16 Նավթի գներն աճում են 16/10/2019 15:55 ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել 16/10/2019 15:38 «Պոբեդան» 40 տոկոսով կավելացնի արտասահմանից Ռուսաստան թռիչքների արժեքը 16/10/2019 15:22 Բրազիլիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ 16/10/2019 15:16 Մեքսիկայում բանակային պարեկային ծառայության վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ 16/10/2019 15:09 Հոնգկոնգում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ 16/10/2019 15:01 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. նոր մանրամասներ 16/10/2019 14:56 Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը 16/10/2019 14:54 Ճաապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 74-ի 16/10/2019 14:44 Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը 16/10/2019 14:28 Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել 16/10/2019 14:16 Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր 16/10/2019 14:09 Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին 16/10/2019 14:05 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում 16/10/2019 13:55 Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ 16/10/2019 13:49 ԱՄՆ-ն Իրանի դեմ կիբերհարձակում է իրականացրել 16/10/2019 13:46 Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակները չեն, ոչ մի բան չի «ջրվել». ՊԵԿ նախագահ 16/10/2019 13:33 Գիտեմ, որ նման բան չկա. ՊԵԿ նախագահն իր տեղակալի՝ խաղադրույքներ կատարելու մասին 16/10/2019 13:25 Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը 16/10/2019 13:21 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում տնկվելու է 10 մլն ծառ. Փաշինյան 16/10/2019 13:17 Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում 637 գրոհայինի չեզոքացնելու մասին 16/10/2019 13:01 Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ 16/10/2019 12:58 Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր 16/10/2019 12:38 Վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են. Դավիթ Անանյան 16/10/2019 12:35 Ավտոմաքսատունը Գյումրի տանելը զուտ քմահաճույք չէ. ՊԵԿ նախագահ 16/10/2019 12:34 Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո 16/10/2019 12:13 Կատարվել է ավելի քան 9 հազար ընթացիկ ստուգում. Դավիթ Անանյան 16/10/2019 12:00 Դավիթ Տոնոյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը 16/10/2019 11:50 Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել 16/10/2019 11:46 ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշն այս տարի 86.7 միլիարդ է. ՊԵԿ նախագահ 16/10/2019 11:37 Ամստերդամ և Բելգրադ այցերի համար Ազգային ժողովը ծախսել է ավելի քան 23 մլն դրամ 16/10/2019 11:30 Երևանում ոստիկանների վրա հարձակվողները 18 ու 16-ամյա եղբայրներ են. Վերջիններս ձերբակալվել են 16/10/2019 11:26 9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է. ՊԵԿ նախագահ 16/10/2019 11:11 Ժամանակն է հայ-վրացական հարաբերություններում հայտարարություններից անցնելու գործողությունների. Փորձագետ 16/10/2019 11:03 Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ 16/10/2019 10:49 Համանախագահների հետ հանդիպմանը Արցախի նախագահը շեշտել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը 16/10/2019 10:44 «Զոհվեց ծառայողական պարտքը կատարելիս». Ոստիկանությունը հրապարակել է սպանված ոստիկանի նկարը (լուսանկար) 16/10/2019 10:35 Երևանում և Շիրակում լույս չի լինի 16/10/2019 10:26 Երևանում ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման է ենթարկվել 16/10/2019 10:17 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 231 հա տարածք 16/10/2019 10:03 Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանում ոստիկանի սպանության դեպքից (լուսանկարներ) 16/10/2019 09:52 «Հրապարակ». Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին 16/10/2019 09:49 «Փաստ». Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցանկացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում իրենց հասցեին 16/10/2019 09:45 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ հարաբերություններն Ազգային Ժողովի հետ կարգավորի 16/10/2019 09:41 «Հրապարակ». «Իմ քայլը» Հրայր Թովմասյանից ազատվելու նոր տարբերակներ է մտածում 16/10/2019 09:38 «Ժամանակ». Սիրիահայերը հրաժարվել են վերաբնակվել՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն 16/10/2019 09:30 «Ժողովուրդ». ՀՔԾ-ն չի պատրաստվում քննել Վիգեն Սարգսյանի գործը. ասել են՝ «թույլ ապացույցներով գործ է» 16/10/2019 09:24 «Փաստ». Ինչո՞ւ է Ֆելիքս Թոխյանը կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին 16/10/2019 09:21 Գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել 16/10/2019 09:18 «Հրապարակ». Վահե Գրիգորյանի և իշխանության միջև անջրպետ է առաջացել 16/10/2019 09:13 Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը՝ «Հրապարակ»-ում 15/10/2019 22:29 ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին. Արմեն Աշոտյան 15/10/2019 21:02 Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն 15/10/2019 19:22 Վարչապետի առաջարկությամբ նախագահը ազատել է Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից 15/10/2019 19:00 Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով. Աշոտյան 15/10/2019 17:57 «...Կկարոտեմ քեզ ու քաղաքը, որտեղ խոստումները տրվում են դրժելու համար». Տաթև Հովակիմյան (Տեսանյութ) 15/10/2019 17:52 ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ 15/10/2019 17:35 Պետական լեզուն ոտնահարողը գլուխը պատով է տալիս, այդպիսի մտածողություն ունեցողն ազգի դավաճան է. Լավրենտի Միրզոյան 15/10/2019 17:18 Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը 15/10/2019 16:54 Նավթի համաշխարհային գները նվազել են 15/10/2019 16:42 Կատալոնիայում ավելի քան 130 մարդ է տուժել անկարգություններում 15/10/2019 16:30 Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ. Ադրբեջանը հսկայածավալ ինժեներական աշխատանքներ է կատարել. Բալասանյան 15/10/2019 16:14 Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը (Տեսանյութ) 15/10/2019 16:06 Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն. Վիտալի Բալասանյան 15/10/2019 16:04 Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան 15/10/2019 15:50 Արտաշատում դպրոցի բուֆետում վաճառվող սննդից թունավորվել է 19 երեխա. քրգործ է հարուցվել 15/10/2019 15:41 Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան 15/10/2019 15:35 Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնի ազդեցությունից. Նիկոլ Փաշինյան 15/10/2019 15:31 Ես պատրաստ էի երեխային օգնել, բայց հարազատների բռնած ձևի համար դա տեղի չի ունեցել. Դավիթ Սանասարյան (Տեսանյութ) 15/10/2019 15:19 Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրգործեր 15/10/2019 14:59 Ինչպե՞ս է բժիշկը օգնություն ցուցաբերել «գոյություն չունեցած» երեխային. ո՞վ է փորձում կոծկել Սանասարյանի մասնակցությամբ միջադեպի հանգամանքները 15/10/2019 14:40 Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 15/10/2019 14:25 Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 15/10/2019 13:53 Դատարանում վիրավորեցին Քոչարյանի փաստաբանին. կարգադիչների լռությունը վերջինիս հանեց հունից (Տեսանյութ) 15/10/2019 13:52 Երբ արդարադատության նախարարը մանկամիտ է կամ աճպարար. Նարեկ Սամսոնյան 15/10/2019 13:37 «Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը (Ֆոտոշարք) 15/10/2019 13:27 Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց. այն կկայանա նոյեմբերի 5-ին 15/10/2019 13:06 Թուրքիան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ 15/10/2019 12:55 Գեղարքունիքում 12 ժամ ջուր չի լինի 15/10/2019 12:45 Թուրքիան ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց 15/10/2019 12:37 Եթե Հայաստանի և Արցախի միջև լարվածություն լինի, այն կարող է նույնիսկ հասարակության պառակտման տանել. Կիրո Մանոյան 15/10/2019 12:30 Սանասարյանը չի հերքում, որ վրաերթի ենթարկած երեխային տարել են հիվանդանոց, իսկ «Արմենիա» ԲԿ-ից պնդում են՝ նման գրանցված հիվանդ չունեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը