Հետաքննություն. մի շատ տարօրինակ պատմության հետքերով

13/09/2019 13:52

Հետաքննություն. մի շատ տարօրինակ պատմության հետքերով


ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ Այս թեման ձգձգվում է արդեն երկար տարիներ. դեռևս 2016 թվականից կառավարությունը բանակցությունների մեջ էր գումարի չափի շուրջ։ Սա չի կարելի ներկայացնել ո՛չ որպես անակնկալ, ո՛չ էլ որպես նոր իշխանության պարտություն։ Դառնալով ՄԻԵԴ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի նման վճիռների։ Դա բացառապես պետության զարգացման ճանապարհն է։

Մի փոքր նախապատմություն

Մեր  այսօրվա փոքր հետաքննական նյութը, սակայն, քիչ կապ ունի ՄԻԵԴ-ի բուն վճռի հետ։ Այս պատմությունն ունի շատ ավելի անհասկանալի և մութ կողմեր։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, իսկ ավելի կոնկրետ տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, հայտարարում է իբր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին,ասում, թե այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։ Պատգամավորի տեսակետը սկսում են տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։ Պատգամավորը պահանջում է իրավապահներից՝ քրեական գործ հարուցել կառուցապատողի՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի հայտարարությունների հիման վրա։ Ահա այստեղից սկսվում է պատմությունը։

Անդերսոնը տարիներ առաջ սկայպ-հարցազրույցում պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Խոսքը բավականին մեծ թվերի մասին է (ես դիտմամբ կանգ չեմ առնում մանրամասների վրա, քանի որ նրա ասածները մամուլում հրապարակվել են, և իմ ասելիքի շեշտը այս պահին դա չէ)։

Պավել Անդերսոնի գործընկեր Սիմոն Աղազարյանը հայտարարում է, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Նա մանթրաշ է, որ երկիրն իր ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- նշել է Աղազարյանը «Հետքի» հետ զրույցում:

Մարդ, որը վարսավիրանոց գնալու համար պարտք էր վերցնում,  հանկարծ հայտարարում է, թե հարյուր հազարներով կաշառքներ է բաժանել։ Ինչ-որ տեղ սա հիշեցնում է Սիլվայի հայտնի պատմությունը։ Բայց սա՛ էլ չէ մեզ համար կարևոր։
Հետագայում սկայպով տված հարցազրույցներում Պավել Անդերսոնը նշում է մի շարք այլ անձանց, հիմնականում՝ դատավորների անուններ, որոնց կաշառք է տվել։ Օրինակ՝ այդ նույն Յուրի Վարդանյանի գործով իբր անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5 000 ԱՄՆ դոլար: Հետո՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանին և այլն։

Ի թիվս այլոց՝ Պավել Անդերսոնը հայտարարում է, որ ժամանակին կայացել է իր հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, և վերջինս իրեն իբր հորդորել է 100 հազար դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ժամանակին բոլոր վերը նշված անձիք հրապարակավ և փաստերով հերքել են Պավել Անդերսոնի հայտարարությունները։ Հերքել են նաև Պավել Անդերսոնի գործընկերները։ 
Ժամանակին արդեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրասենյակը ևս պաշտոնապես հերքել է Պավել Անդերսոնի հայտարարությունը՝ հավաստիացնելով. «Հայտնում ենք, որ Արմեն Գևորգյանը՝ ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ՝ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս, երբևէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին»:
Իսկ Անդերսոնի նախկին բիզնես-գործընկեր Սիմոն Աղազարյանի՝  նույն իրադարձության կապակցությամբ արված հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին պատկան մարմինները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմը, ավելի շատ մտահոգված են եղել Յուրի Վարդանյանի իրավունքների պաշտպանության խնդրով:
Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը, ի դեպ, հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրև փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար և կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք: Հետագա հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես՝ կաշառելով, կատարել է հանցագործություն:
Հատկանշական է, որ այսօր ուղղորդված քննարկումը ծավալվում է միայն Անդերսոնի ասվածի շուրջ, և անտեսվում են մամուլի նույն հրապարակման մեջ արված՝ դրանք հերքող հայտարարությունները:

Ակնկալում ենք պրն. Վանեցյանի ուշադրությունը

Հիմա՝ ամենակարևորի մասին։ Այս զուտ դատաիրավական պատմությունը մեզ, անկեղծ ասած, շատ չի հետաքրքրում, բայց այն ունի այլ մութ կողմեր, և մեր պետության համապատասխան կառույցները, կարծում եմ, պետք է շատ ուշադիր լինեն՝ ավելի կարևոր բան բաց չթողնելու համար։ Վստահ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։

Դեպքերի հերթականությունն այսպիսին է. քաղաքացի Յու. Վարդանյանը դիմում է ՄԻԵԴ, հայտնվում է ոմն Պավել Անդերսոն, որը հայտարարում է, թե աջուձախ կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաների, անթաքույց փորձում է դրսում վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Հարցազրույցները տալիս է սկայպով՝ արտերկրից, և որոշ տեղեկությունների համաձայն, հիմա Պավել Անդերսոնի ակտիվացման նոր փուլ է նկատվում։ Կա վարկած, որ դա կապվում է ԱՄՆ այցի ընթացքում կայացած՝ ՀՀ նոր իշխանությունների որոշ պաշտոնյաների և Պավել Անդերսոնի՝ հնարավոր կոնտակտների հետ։
Հարց. եթե Պավել Անդերսոնն այդքան իրազեկ է և այդքան ծանրացուցիչ մեղադրանքներ է ներկայացնում, և այդքան կարևոր է, ապա ինչո՞ւ չի հրավիրվում Հայաստան՝ նոր, արդար իրավապահ համակարգին օգնելու՝ բացահայտելու ամբողջ իրականությունը։ Հենց այս հարցը մեզ ստիպեց ավելի խորը գնալու։

Իսկ պատասխանը շոկային է.

Պավել Անդերսոնը չի կարող գալ Հայաստան, քանի որ նա  գտնվում է հետախուզման մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նա մեղադրվում է խարդախության մեջ։ Նա սովարական խարդախ է, որը նույն մեքենայություններն անում է  տարբեր երկրներում։ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում պաշտոնապես նա հետախուզման մեջ է։ Ավելին՝  ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի (կից ներկայացվում ենք screenshot-ը): Այո, ՌԴ ՆԳՆ պաշտոնական տեղեկանքներում նրա  ազգությունը նշված է՝ ադրբեջանցի։ Միջազգային խարդախ, ազգությամբ՝ ադրբեջանցի Պավել Անդերսոնը իր հարցազրույցներով կարողացավ իր հետևորդ դարձնել «Իմ  քայլի» պատգամավորներից ոմանց և մի քանի հանրային դեմքերի։ Սկսեց Հայաստանում ձևավորել դատաիրավական օրակարգ։ Եւ չի բացառվում, որ նրա ասածների հիման վրա էլ՝ «Իմ քայլի» պատգամավորի դիմումով, քրեական գործ հարուցվի։  Միջազգային խարդախ ադրբեջանցին, ՌԴ կողմից տարիներ ի վեր հետախուզման մեջ գտնվող անձը Հայաստանում դատաիրավական օրակարգ է թելադրում։

Ես չեմ բացառում, որ մենք գործ ունենք լավ մշակված տեղեկատվական դիվերսիայի հետ։ Ի դեպ, ուսումնասիրելով հետախուզվող ադրբեջանցու ֆեյսբուքյան էջը, կնկատեք նրա հայաստանցի ընկերներներին՝ «Իմ քայլից» ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյան, Ծովինար Վարդանյան, պարգամավոր Հայկ Գևորգյանի որդին՝ Վահագն Գևորգյանը, ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և այլն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Անդերսոնը խնդիրներ ունի իրավապահների հետ նաև մեկ այլ կարգի՝ արդեն անձի դեմ ուղղված ապօրինի գործողությունների դրվագով։ Ի դեպ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում մանկապղծության մեջ մեղադրանք է առաջադրվել  իբր իրավապաշտպան, իբր հետաքննող լրագրող Արա Մանուգյանին, որը երկար տարիների համարվում էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամոլեռանդ թշնամին։ Անում էր ամեն ինչ՝ հիմնադրամը վարկաբեկելու և նվիրատվությունները պակասեցնելու համար։ «Հայաստան» Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը միշտ պնդում էր, որ սույն անձը աշխատում է ադրբեջանցիների հետ և ունի հատուկ առաքելություն՝ վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Արդյո՞ք սա կհետաքրքրի ԱՄՆ իրավապահներին, դժվար է ասել. նրանց համար ավելի կարևոր է մանկապղծությունը։ Բայց Հայաստանում պետք է որ ուշադիր լինենք։   Անդերսոնն անում է նույն բանը։

Մի քանի այլ նկատառում ևս.

- Հայաստանյան զլմ-ներին տրված հարցազրույցներում Անդերսոնը երբևէ հստակ չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ չի կարող գալ ՀՀ և պաշտոնապես դիմել իրավապահներին։ Հարցազրույցներում նաև երբևէ չի նշվում նրա քաղաքացիությունը. այդ մասին չի խոսում ինքը՝ Անդերսոնը, չեն հարցնում նաև լրագրողները, որոնց կարծես թե այդ հարցը չի էլ հետաքրքրում։
- Անդերսոնի տարբեր հարցազրույցներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ, ԱՄՆ-ում հայտնվելով, նա փոխել է իր անձնական տվյալները։ Արդեն նոր տվյալներով նա եկել է Հայաստան և այստեղ սկսել իր այսպես կոչված ներդրումային գործունեությունը։ Արդեն որպես «Պավել Անդերսոն» է նա հայտնվել կոնֆլիկտային իրավիճակներում թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա փոխել անձնական տվյալները։

- Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյո՞ք մեր իրավապահները տիրապետում էին նրա անձի մասին այստեղ նշված տեղեկատվությանը։ Եթե մեզ հաջողվել է միանգամայն հասանելի աղբյուրներից ստանալ այն, ապա իրավապահների համար դա առավել ևս հեշտ է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթերով է նա իրականացրել իր գործունեությունը ՀՀ-ում, օրինակ՝ հիմնադրել «Վիզկոն» ընկերությունը։ Որպես ո՞ր երկրի քաղաքացի է նա հանդես եկել։

Մեր ձեռքում է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի նամակը ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.

1. Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։

2. Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։

3. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։

4. Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։ Ինչը և լրատվամիջոցը արել է՝ ավելի հստակ պատասխանի ակնկալիքով։

«Իմ ձայնը» հասարակական կազմակերպություն
«Այլընտրանքային նախագծեր խմբի» հետ համատեղ
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:52 Արսեն Բաբայանը ապօրինի է զրկված է ազատությունից և դա չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին. Մելոյան Այսօր, 21:26 Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի հանցակազմով, որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել. Մելիքյան Այսօր, 21:20 Արսեն Բաբայանը ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով, Հրայր Թովմասյանը իր խրամատում է մնալու. Աշոտյան Այսօր, 20:56 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը Այսօր, 18:08 Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին Այսօր, 18:04 Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը Այսօր, 18:02 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 17:59 Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն. «Հետք» Այսօր, 17:07 Լյուքսորում ներկայացրել են տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված սարկոֆագներ (Տեսանյութ) Այսօր, 16:55 Մորալեսն առաջատարն է Բոլիվիայի նախագահի ընտրություններում Այսօր, 16:49 Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը Այսօր, 16:37 Երևանում, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում կլինեն գազի անջատումներ Այսօր, 16:32 Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում Այսօր, 16:18 Հալեպում ուսանողները բողոքում են ԱՄՆ զորքերի ներկայության դեմ Այսօր, 16:07 Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քրդերը լքում են Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտին Այսօր, 15:54 Վթարային ջրանջատում՝ Վարդենիս քաղաքում Այսօր, 15:39 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները Այսօր, 15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու դեպքով քրգործի նախաքննությունը Այսօր, 15:04 Մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով. Հակոբ Կարապետյան Այսօր, 14:42 Հայրը դանակահարել էր որդուն Այսօր, 14:36 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Այսօր, 14:28 Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը Այսօր, 14:23 Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Այսօր, 14:14 Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան Այսօր, 14:00 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 13:39 «Արսենալի» հետ խաղից առաջ Մաքբերնիին արբած ձերբակալել են Այսօր, 13:26 Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք Այսօր, 13:15 Պետք է օրակարգ թելադրենք ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում. Գևորգ Գորգիսյան Այսօր, 13:10 Անցած 3 օրում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 38 պատահարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 13:00 Սահմանադրական դատարանում խնդիր կա, որը պետք է լուծում ստանա. Տիգրան Ավինյան Այսօր, 12:52 Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն Այսօր, 12:44 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ առաջարկներն ընդունվել են Այսօր, 12:36 Ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյանն «աշնանային հաճելի օրեր» է խոստանում Այսօր, 12:25 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան Այսօր, 12:16 ՆԱՏՕ-ի ԽՎ-ում շեշտել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներից տուժում է նաև Հայաստանը. պատգամավոր Այսօր, 12:08 Կաշխատենք ՆԱՏՕ ԽՎ-ում մեր նախաձեռնողական մոտեցումները ավելացնել. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 11:51 2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:31 Արթուր Ջավադյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն հետ Այսօր, 11:23 Սիրիայում ահաբեկիչներով 12 բանտ մնացել է առանց անվտանգության աշխատակիցների, հայտարարել է Շոյգուն Այսօր, 11:15 Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ՝ Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում Այսօր, 11:05 Չիլիում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվը հասել է տասի Այսօր, 10:51 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:40 Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան Այսօր, 10:33 «Ռեալը» կարող է հեռացնել Զիդանին Այսօր, 10:22 Թրամփը հակված է մոտ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում Այսօր, 10:14 Վայոց ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը. Լուսանկարներ Այսօր, 09:50 Ողբերգական ավտովթար Քեթիի ոլորաններում. կա երեք զոհ Այսօր, 09:43 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 09:39 Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. կա երկու զոհ և վիրավորներ Այսօր, 09:30 Շենգավիթում գազամատակարարումը կդադարեցվի 20/10/2019 13:17 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան 19/10/2019 23:21 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը. Լուսանկարներ 19/10/2019 17:18 «Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել: Դեռ». Սամվել Ֆարմանյան 19/10/2019 16:09 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 19/10/2019 14:12 «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով 19/10/2019 14:06 Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը. Tert.am 19/10/2019 14:05 Բեյրութում ավելի քան 50 ուժային է տուժել բողոքի ցույցերի հետևանքով. 70 մարդ ձերբակալվել է 19/10/2019 13:51 Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 90 մարդ 19/10/2019 13:43 Սամվել Ֆարմանյանի գրառման մեջ հանցագործության դեպքը բացակայում է. քրգործ չի հարուցվի. Ոստիկանություն 19/10/2019 13:36 Դատախազները հանդիպում-քննարկումներ են անցկացրել հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ 19/10/2019 13:17 «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան 19/10/2019 13:11 Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ անհետ կորել է 19/10/2019 12:58 Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 19/10/2019 12:50 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունիում կազմակերպված նռան փառատոնին 19/10/2019 12:13 Թբիլիսիի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 19/10/2019 11:48 Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է 19/10/2019 11:42 Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին 19/10/2019 11:35 Ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին. Հայկ Մարության 19/10/2019 11:19 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. կա 2 վիրավոր 19/10/2019 11:03 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 75 հա տարածք 19/10/2019 10:46 Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան 19/10/2019 10:38 ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել 19/10/2019 10:31 Անցնող շաբաթ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց 19/10/2019 10:22 «Հրապարակ». Վերադառնում ենք 90-ականներ. ոստիկանները խոշտանգելով բերման են ենթարկել ծաղկի շուկայի աշխատակիցներին 19/10/2019 10:18 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվել են 19/10/2019 10:17 «Ժողովուրդ». Եղբայրներից մեկը պատմել է՝ ինչպես է կրակել ոստիկանի վրա 19/10/2019 10:15 «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից 19/10/2019 10:14 «Հրապարակ». Հիմա պարզ է, թե ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով 19/10/2019 10:08 «Ժամանակ». Երիտասարդ դատավորները լքում են համակարգը 19/10/2019 10:06 «Ժողովուրդ». Sասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ 19/10/2019 10:03 «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում 19/10/2019 10:01 «Հրապարակ». ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն և ստուգումներ արել 19/10/2019 09:51 «Ժամանակ». Վալերիյ Օսիպյանը պատրաստվում է լքել Հայաստանը 18/10/2019 22:43 ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ 18/10/2019 19:45 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/10/2019 19:36 Փարիզի կենդանաբանական այգում ցուցադրելու են զարմանալի արարած (Տեսանյութ) 18/10/2019 19:27 Զիդանը և Պոգբան Դուբայում հանդիպել են 18/10/2019 19:21 Չինաստանում լույս աշխարհ են եկել ալբինոս առյուծներ (Տեսանյութ) 18/10/2019 19:14 Սիրիա է վերադարձել մոտ 1000 փախստական 18/10/2019 19:09 Աֆղանստանում մզկիթներում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի 18/10/2019 18:53 Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն և այլ հռչակավոր արտիստներ. կմեկնարկի Yerevan Jazz Fest 2019-ը 18/10/2019 18:45 Խուլիգանություն՝ հյուրանոցային համալիրում. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 18/10/2019 18:44 ԵՄ գագաթնաժողովը Լագարդին հաստատել է ԵԿԲ նոր ղեկավարի պաշտոնում 18/10/2019 18:39 «Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ. հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին 18/10/2019 18:33 «ԱԻՆ 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը կցուցադրվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնի շրջանակներում 18/10/2019 18:13 Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանը չի ենթարկվում գործող իշխանությանը. Վազգեն Մանուկյան 18/10/2019 18:08 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներին մեղադրանք առաջադրվեց. նրանք կկալանավորվեն 18/10/2019 18:07 Բազմադրվագ խարդախության գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը 18/10/2019 18:04 Բակո Սահակյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 18/10/2019 17:46 Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը