13/09/2019 17:33
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: