13/09/2019 12:59
Մենք էլ ենք ուզում, որ մարդ չզոհվի, բայց Զինված ուժերը շատ մեծ կառույց է. ՊՆ խոսնակ
Մենք էլ ենք ուզում, որ մարդ չզոհվի, բայց Զինված ուժերը շատ մեծ կառույց է, այսինքն՝ 7 հազար մարդ ամեն առավոտ նստում է իր տանկը, իր մեքնենա, զենքի, էքստրիմի հետ է գործ ունենում։ Զինված ուժերում ամեն օր ամեն ինչ անում են, որ մեկ հոգու մատն անգամ չտրորվի, բայց ցավոք զրոյացնել մահվան դեպքերը շատ դժվար է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ամեն կորստից հետո շատ լուրջ պատիժներ և հետևություններ են լինում։ Ընտանիքի անդամներից հետո ամենամեծ սթրեսը կրում է հրամանատարությունը», - ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողների ինքնասպանությունների դեպքերի մեծ մասը պայմանավորված է հենց իրենց՝ այդ քայլը կատարողների և նրանց այդ քայլին դրդող հրամանատարության կրթադաստիարակչական և արժեհամակարգային խնդրով։