13/09/2019 17:24
Սեպտեմբերի 16-ին Չարենցավան քաղաքի գազամատակարարոմը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ թաղամասերի և Կարենիս գյուղի գազամատակարարումը:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: