14/09/2019 13:32
6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա, Aysor.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանից։
Նա նշեց, որ փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:
«Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության», - նշեց Գ.Դերձյանը։