14/09/2019 18:37
2.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 12 կմ արևելք
Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնում, որը գտնվել է Բավրա գյուղից 12 կմ արևելք, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք տեղի էր ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: