15/09/2019 22:54
Արկադի Ղուկասյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ
ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։
«Վեհափառ Տեր,
Մեծ ցավով տեղեկացանք Ձեր սիրելի մոր՝ տիկին Լուսին Քեշիշյանի մահվան մասին։
Դառը կորստի այս ծանր պահին ընդունեք իմ և իմ ընտանիքի անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը:
Խորին հարգանքով՝
Արկադի Ղուկասյան»։