Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է

16/09/2019 11:35

Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է


Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը և մի շարք այլ հանգամանքներ, ապա դա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղված ճակատագրերի գնով։ Ընդ որում՝ այդ անձանց թվում շատ սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել այսօր իշխանական թիմին պատկանող կամ սատարող մարդիկ։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. առաջին պլանում կլինեն ներքին թշնամանքի մենեջերները՝ պոզիտիվ որևէ քայլի վաղուց արդեն ոչ ունակ մարդկանց մի ցանկ։ Դարձյալ ճամբարներ, դարձյալ ատելություն, դարձյալ՝ ներքին պառակտում. սա անպայման կլինի։ Եվ սա, ցավոք, կտևի շատ երկար, որովհետև սև ու սպիտակի թեմայի հեղինակները չեն պատկերացրել դրա ողջ վտանգավորությունը և անկանգառ շղթան, որ այն իր հետ բերելու է։ Նրանցից առաջ էլ՝ այլ շրջանակներ երկար տարիներ հասունացրել են այսօրվա մթնոլորտը։

գ. Քաղաքական զարգացումների տեսակետից էական փոփոխություններ չեն լինի։ Երկրում սոլիդ իշխանության ձևավորման քայլերթն արդեն սկսվել է։ Պետությունը օդ ու ջրի պես կարիք ունի սոլիդ իշխանության, և այն անշուշտ ձևավորվելու է՝ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող՝ առավել սոլիդ անհատների և շրջանակների միջոցով։

Եթե վաղը Ռ. Քոչարյանը ազատ արձակվի, ապա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից. կնշանակի, որ ռեպրեսիվ մեքենան դեռևս լիարժեք միացած չէ, և ոմանց ուժեղ ցանկությունը դեռևս խափանվում է տարբեր ինստիտուտների և անհատների դիմադրությամբ։ Սա իր հերթին նշանակում է, որ պետք է համատեղել և կրկնապատկել փաստաբանների, իրավապաշտպանների, ինքնուրույն պատգամավորների, հանրային դեմքերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը՝ թույլ չտալու պատժիչ ռեպրեսիվ մեքենայի միացումը։ Շատ մեծ ջանքեր են պահանջվելու այս պայմաններում երկիրն օրինականության դաշտում պահելու և մեկ հոգու ցանկությամբ քրեական գործեր բացելը և դատավճիռներ կայացնելը թույլ չտալու համար։ Եվ այս խնդրի շուրջ բոլորի ջանքերի համատեղումը որևէ կապ չունի քաղաքական հայացքների և նախասիրությունների հետ։ Սա լրիվ այլ հարց է։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. պետք է չանել որևէ քայլ, որը կխորացնի ներքին լարվածությունը։ Անել ամեն ինչ՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Սխալները, այդ թվում՝ կոպիտ, չեն եղել միակողմանի։ Տարիներով կուտակված դժգոհությունները, որոնք բերել են այսօրվան, մեծ մասամբ եղել են արդարացի։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, ինչն ընդհանուր ողբերգությունից խուսափելու և առաջ գնալու միակ տարբերակն է։

գ. Քաղաքական տեսակետից. նախորդ տարբերակն է՝ էական փոփոխություն չի լինելու։ Առաջիկայում սոլիդ իշխանության ձևավորման պրոցեսը այլընտրանք չունի։

Եվ մեկ դիտարկում

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե 41-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում, եթե նույնիսկ նա դատավոր է։ Զուտ մարդկայնորեն՝ նա աննկարագրելի ճնշման տակ է։ Մենք համառորեն խուսափում ենք բաց խոսել մարտի 1-ի մասին, մենք համառորեն վախենում ենք լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։ Եթե խնդիրն այսօր մի քանի հոգու բանտ նստեցնելն է, ապա վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետը անելու են լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր։ Սա՞ է մեր ուզածը, սա՞ է առաջ գնալու մեր տեսլականը։ Չի դիմանա երկիրը։ Որպեսզի վաղը չլինի այս սցենարը, դրա բացառումը պետք է արվի այսօր՝ այս իշխանության կողմից։ Գոնե՝ ինքնապահպանման բնազդով։

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:05 Վթարի հասցված վնասները գնահատելու համար կատարվում է ներքին քննություն. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Այսօր, 13:53 Սիրիական զորքերը դուրս են եկել Քոբանիից հյուսիս ընկած Թուրքիայի հետ սահման Այսօր, 13:26 Վիճաբանության ժամանակ մեկ անձ սպանվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին Այսօր, 13:21 Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը դարձավ համալսարանական. ԵՊԲՀ-ում հուշագիր ստորագրեցին (տեսանյութ) Այսօր, 13:18 Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական աբսուրդի թատրոնի գլխավոր դերում. Արթուր Ղազինյան Այսօր, 13:12 Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից ընկել է Այսօր, 13:00 Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք Այսօր, 12:54 Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Այսօր, 12:46 Որքան ֆիզիկապես պատրաստված լինի ոստիկանը, այնքան առավել պաշտպանված կլինենք բոլորս. Էրիկ Օհանյան Այսօր, 12:39 Կատալոնիայում բողոքների երրորդ օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է տուժել Այսօր, 12:32 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս Այսօր, 12:24 Մոտ 24 միլիոն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար Այսօր, 12:23 Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում 673 գրոհայինի չեզոքացնելու մասին Այսօր, 12:14 Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Բնապահպանության տեսչական մարմին Այսօր, 12:06 ԱՄՆ ֆինանսների նախարարը Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնում Այսօր, 11:50 Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Այսօր, 11:42 Մելիքյան. Հաջորդը լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր Թովմասյանին Այսօր, 11:32 ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը Այսօր, 11:31 Չորային կլիմայի պատճառով հրդեհները նորից շատացել են. Ֆելիքս Ցոլակյան Այսօր, 11:29 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 11:22 Բրյուսելում կայացել է ՀՀ - ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը Այսօր, 11:13 Արտանետումների՝ Ողջի գետը լցվելու դեպքով կարող է քրեական գործ հարուցվել Այսօր, 11:08 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին Այսօր, 11:00 Սյունիքում պոչատարի վնասման պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետը (տեսանյութ) Այսօր, 10:55 Մամեդյարով. Հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն այդ մասին պետք է նախապես տեղեկացնեն Այսօր, 10:50 Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. Դանիել Իոաննիսյանին մերժեցին Այսօր, 10:34 Էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել. վարչապետը՝ սևազգեստ մայրերին (տեսանյութ) Այսօր, 09:52 «Հրապարակ». Ինչ է պահանջում «Լիդիան Արմենիան» Սերգեյ Բագրատյանից Այսօր, 09:50 «168 Ժամ». «Հիմարություն են խոսում». Նորատ Տեր-Գրիգորյանց Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանը Այսօր, 09:42 «Հրապարակ». Ո՞վ է Արցախում Հայաստանի թեկնածուն Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում Այսօր, 09:36 «Հրապարակ». Անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը Այսօր, 09:33 «Փաստ». Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով Այսօր, 09:31 Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Այսօր, 09:29 «Հրապարակ». Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը Այսօր, 09:24 «168 Ժամ». Հիմա ի՞նչ են ուզում իմանալ 16/10/2019 21:22 Ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են. Ռուբեն Հայրապետյանը դատական գործընթաց է սկսում 16/10/2019 19:33 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական 16/10/2019 19:30 Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար 16/10/2019 19:25 Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքքա 16/10/2019 19:11 Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 16/10/2019 19:02 Հռոմում 29 մարդ է հոսպիտալացվել ավտոբուսի մասնակցությամբ վթարից հետո 16/10/2019 18:53 ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին 16/10/2019 18:50 Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի ուժերը բանտից ազատում են ԻՊ գրոհայիններին 16/10/2019 18:40 Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային 16/10/2019 18:17 «Մաստակի պատը»՝ Սիեթլում (Տեսանյութ) 16/10/2019 18:09 Քրոնիկ հոգնածություն, ցավեր, ողնաշարի մկանների անհամաչափ զարգացում. դպրոցական պայուսակների ծանրության հետևանքները (Տեսանյութ) 16/10/2019 18:03 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը 16/10/2019 17:46 Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք/մ մակերեսի հաշվարկով գները աճել են 2.8 %-ով 16/10/2019 17:23 Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը 16/10/2019 17:10 Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին 16/10/2019 17:02 Բանջարեղենային ռեկորդ. Գերմանիայում ընտրել են ամենախոշոր դդումը (Տեսանյութ) 16/10/2019 16:41 Հոկտեմբերի 17-ին որոշ ժամանակով կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը 16/10/2019 16:30 «Ryanair»-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման. Նիկոլ Փաշինյան 16/10/2019 16:16 Նավթի գներն աճում են 16/10/2019 15:55 ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել 16/10/2019 15:38 «Պոբեդան» 40 տոկոսով կավելացնի արտասահմանից Ռուսաստան թռիչքների արժեքը 16/10/2019 15:22 Բրազիլիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ 16/10/2019 15:16 Մեքսիկայում բանակային պարեկային ծառայության վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ 16/10/2019 15:09 Հոնգկոնգում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ 16/10/2019 15:01 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. նոր մանրամասներ 16/10/2019 14:56 Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը 16/10/2019 14:54 Ճաապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 74-ի 16/10/2019 14:44 Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը 16/10/2019 14:28 Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել 16/10/2019 14:16 Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր 16/10/2019 14:09 Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին 16/10/2019 14:05 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում 16/10/2019 13:55 Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ 16/10/2019 13:49 ԱՄՆ-ն Իրանի դեմ կիբերհարձակում է իրականացրել 16/10/2019 13:46 Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակները չեն, ոչ մի բան չի «ջրվել». ՊԵԿ նախագահ 16/10/2019 13:33 Գիտեմ, որ նման բան չկա. ՊԵԿ նախագահն իր տեղակալի՝ խաղադրույքներ կատարելու մասին 16/10/2019 13:25 Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը 16/10/2019 13:21 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում տնկվելու է 10 մլն ծառ. Փաշինյան 16/10/2019 13:17 Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում 637 գրոհայինի չեզոքացնելու մասին 16/10/2019 13:01 Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ 16/10/2019 12:58 Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր 16/10/2019 12:38 Վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են. Դավիթ Անանյան 16/10/2019 12:35 Ավտոմաքսատունը Գյումրի տանելը զուտ քմահաճույք չէ. ՊԵԿ նախագահ 16/10/2019 12:34 Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո 16/10/2019 12:13 Կատարվել է ավելի քան 9 հազար ընթացիկ ստուգում. Դավիթ Անանյան 16/10/2019 12:00 Դավիթ Տոնոյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը 16/10/2019 11:50 Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել 16/10/2019 11:46 ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշն այս տարի 86.7 միլիարդ է. ՊԵԿ նախագահ 16/10/2019 11:37 Ամստերդամ և Բելգրադ այցերի համար Ազգային ժողովը ծախսել է ավելի քան 23 մլն դրամ 16/10/2019 11:30 Երևանում ոստիկանների վրա հարձակվողները 18 ու 16-ամյա եղբայրներ են. Վերջիններս ձերբակալվել են 16/10/2019 11:26 9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է. ՊԵԿ նախագահ 16/10/2019 11:11 Ժամանակն է հայ-վրացական հարաբերություններում հայտարարություններից անցնելու գործողությունների. Փորձագետ 16/10/2019 11:03 Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ 16/10/2019 10:49 Համանախագահների հետ հանդիպմանը Արցախի նախագահը շեշտել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը 16/10/2019 10:44 «Զոհվեց ծառայողական պարտքը կատարելիս». Ոստիկանությունը հրապարակել է սպանված ոստիկանի նկարը (լուսանկար) 16/10/2019 10:35 Երևանում և Շիրակում լույս չի լինի 16/10/2019 10:26 Երևանում ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման է ենթարկվել 16/10/2019 10:17 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 231 հա տարածք 16/10/2019 10:03 Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանում ոստիկանի սպանության դեպքից (լուսանկարներ) 16/10/2019 09:52 «Հրապարակ». Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին 16/10/2019 09:49 «Փաստ». Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցանկացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում իրենց հասցեին 16/10/2019 09:45 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ հարաբերություններն Ազգային Ժողովի հետ կարգավորի 16/10/2019 09:41 «Հրապարակ». «Իմ քայլը» Հրայր Թովմասյանից ազատվելու նոր տարբերակներ է մտածում

Տվյալ բաժնի վերջին նյութերը