100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2

16/09/2019 15:02

100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը 4.5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը 8.9 տոկոսով, ծառայությունները 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը 5.9 տոկոսով:

2. 2019թ-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

3. 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս):

Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ըստ այդմ, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է:

Ըստ հաստատված տվյալների այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ:

4. 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով:

5. 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 38.5 տոկոսով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208.6 մլրդ դրամով, կամ 21.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն։

6. 2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14% կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58%-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26%-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37%-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117%-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82%-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122%-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20%-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10%-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

7. 2019-ի հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել են 20 հազար 356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4 հազար 653 ՍՊԸ, 89 ՓԲԸ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտենրի նկատմամբ աճը կազմել է 14.4%:

8. Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:

9. 2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝
- Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
- Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
- Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
- Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
- ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
- Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
- Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
- Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
- Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
- Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
- Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:
Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի:

10. 2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես, եթե 2018թ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20%-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29%, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ: Ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ՝ ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38%-ով (շուրջ 1 մլրդ դրամով): Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով (շուրջ 400 միլիոն դրամ)։

11. Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել եւ այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն:

12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին ՀՀ տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ։ Առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 40.9 տոկոսով եւ հանդիսացել արտահանման հիմնական քարշակող ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 34.4 տոկոսով: Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանումը՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանումը՝ 35.1 տոկոս, թարմ ձկի արտահանումը 23.6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15.6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղի, լիկյոր տողով արտահանումը՝ 12.3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոս։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումն աճել է 42.5 մլն դոլարով։

13. 2019թ-ի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, Կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, Հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

14. 2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով (2018 թվականի հունվար ամսից մինչեւ հուլիս ամիսը տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 44.4 մլրդ դրամ):

15. 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով: 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե՝ մայրաքաղաք Երեւանի հաշվին:

16. 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

17. 2019 օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչեւ օրս երբեք ավելի բարձր չի եղել։

18. 2018-2019 թվականների ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019 թվականին սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով, հասնելով 22.3-22.5 տոկոսի: Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները (օրինակ հարկային դրույքների փոփոխությունը, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը, և այլ նման գործոնները) կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019 թվականի ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով։

19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ որ ամենակարեւորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենը ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը շատ կարեւոր է, որ արտահայտվում է նաեւ տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։

Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաեւ ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարեւոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը եւ իրականացվող խնայողություններն ու ներդրումները։ Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճը իր արտացոլումն է գտել նաեւ դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է (մոտ 4 տոկոսային կետով), հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։

Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում է իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը եւ նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։

20. Ընդունվել է լայնամասշտաբ եւ մասնակցային քննարկումների արդյունքում ձեւավորված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝

- Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ,
- մինչեւ 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից,
- ֆիզիկական անձի դեպքում միեւնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20% եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում հաշվարկվում է 1% եկամտային հարկ, բայց ոչ պակաս քան 1 ձիաուժը 150 դրամ: Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում,
- ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից:
- Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենայի համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,
- Ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,
- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա,
- Շահութահարկը 2%-ով նվազել է (20%-ից դառնալով 18%):

21. Հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություների թիվը հասել է 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր են ստացել 113 ընկերություն: Դիմած ընկերությունների 20%-ի սեփականատերերը հայրենադարձներ են՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից եւ այլն: Մինչեւ 2022թ. ոլորտում նախատեսվում է ստեղծել 1000-1200 աշխատատեղ՝ միջինը 500.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Հարկային արտոնությունը ենթադրում է շահութահարկից ազատում եւ աշխատակիցների աշխատավարձի նկատմամբ համահարթ 10% եկամտային հարկի սահմանում:

22. 2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։ 2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ, Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։ Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոսով։

23. Կառավարությունը տնտեսական մի աննախադեպ որոշում է կայացրել: 2835 ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին: Կառավարությունը շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը գործնականում կսկսվի ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը ընդունելուց հետո: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի:

24. ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ձեռներեցության դասընթացների, ներկայացվել են 104 գործարար ծրագրեր, որոնցից 74-ին հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակներում 35 սկսնակ գործարարների տրամադրվել է 138,6 մլն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն, եւս 40 սկսնակ գործարարների ֆինանսավորումը գտնվում է ընթացիկ փուլում:

25. 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված վարկերի տոկոսադրույքները նախորդ տարվա նույն ժամանկաշրջանի համեմատ նվազել են հետեւյալ կերպ՝
- Հիփոթեքային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 10.4%:
- Գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7 տոկոսային կետով։
- Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով։

26. Կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում.
- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն,
- 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
- 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
- 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
- 53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
- 15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
- 24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ:

27. Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել։ Կառավարությունը 181 մլն դրամ եւ 21,5 հա հող է հատկացրել այս նպատակի համար: Մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին։

28. Ճանապարհների նորոգման ծրագրով՝ այս պահին ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհ, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է: Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: Այս թվի մեջ չեն մտնում Երեւանում, Գյումրիում եւ մյուս համայնքներում նորոգված ճանապարհները: Խոսքը հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքներում. Երեւանում, օրինակ, այս տարի նորոգվել է 70 կիլոմետր ճանապարհ:

29. Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին: Այս տարի սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում:

30. Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը, որը տարիներ շարունակ բարձրացվել է էջմիածնեցիների կողմից: Խնդրի լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության եւ Ֆրանսիայի Նիս քաղաքի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ: Արդեն Էջմիածնում են գտնվում Նիս քաղաքի նվիրած IRISBUS եւ RENAULT մակնիշի 6 ավտոբուսները, եւ ընթացքի մեջ է ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացը: Քաղաքի տոնին ընդառաջ, համայնքապետարանի կողմից էջմիածնեցիները որպես նվեր կունենան իրենց կողմից տարիներ ի վեր բարձրացված խնդրի լուծում՝ ներքաղաքային տրանսպորտ:

31. Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց։

32. ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5%-ով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող դիրքերի քանակը: 5-10% ավելացել է (ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈւ զինանոցում) սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքը: Առաջնագծում շուրջ 10%-ով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի (ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների) քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվեն խմելու ջրով:

33. 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:

34. Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։ Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է 16։ 2020 թվականի երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր մեծ զորամասերում։

35. Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.
-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել:

36. Ընդունվել է ՀՀ կառավարության որոշում՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովությունը 2019թ. հուլիսից 1000-2000 դրամով ավելացնելու վերաբերյալ:

37. Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020թ-ի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0% տոկոսադրույքով (7% առավելագույն տոկոսադրույքով, որից 4%-ը փոխհատուցվելու է շահառուի եկամտային հարկի վերադարձի միջոցով, 3%-ը` պետական բյուջեից): Երկրորդային շուկայից առավելագույնը 9% տոկոսադրույքով, որից 3%-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից: Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10% կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:

38. Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների, սանիտարահիգենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման որակի բարելավման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բուժկետերի դիմելիությունը նվազել է 12,7 տոկոսով, իսկ հիվանդության պատճառով աշխատանքային օրերի կորուստը՝ 21,6 տոկոսով:

39. 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում օրենքի փոփոխության արդյունքում տարկետում է տրվել նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների:

40. «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ հետ պայմանագիր կնքած քաղաքացիների համար այսուհետեւ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

41. ՀՀ կառավարության որոշմամբ՝ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով:

42. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն: Ականազերծվել է 95․3 հազար քառ․ մետր մակերեսով տարածք։

43. 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Հոկտեմբերի 1-ից կբարձրանան հրշեջ-փրկարարների, անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը։ Հունիսի 1-ից բարձրացվել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը միջինը 15%-ով:

44. 2020 թվականի հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Կավելանա հիմնական կենսաթոշակի չափը, մինչեւ 10 տարին յուրաքանչյուր տարվա համար աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, ինչպես նաեւ՝ նվազագույն կենսաթոշակի չափը:

45. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները օգոստոսի 1-ից 50,000 դրամ պատվովճարի փոխարեն կստանան 100 հազար դրամ։ Որոշումը վերաբերում է 397 մարդու:

46. Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:

47. Զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների կողմից կապ է հաստատվել շուրջ 12.000 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 7.488 թափուր աշխատատեղ: Կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 5.912 աշխատանք փնտրող, նրանցից 1.008-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում 65.7%-ը կանայք են, 31.1%-ը՝ 16-29 տարեկան երիտասադներ, 1.8 %-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Գյուղատնտեսական սեզոնային զբաղվածները այլեւս չեն զրկվի նպաստից: Որոշման արդունքում միայն «Արտֆուդ» կազմակերպությունն արդեն իսկ աշխատանքի է վերցրել նպաստի համակարգում ընդգրկված 40 աշխատակցի։

48. Կառավարությունը հավանության է արժանացրել 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին որոշմանը։ Որպես աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի իրավահաջորդին 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ չափերով։

49. Բնակարանային հաշվառման ընդգրկված թվով 37 զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով նախկինում հատկացված ծառայողական բնակարանները վերջիններիս տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով` նվիրատվության կարգով: Ընթացքի մեջ է նման ընթացակարգով եւս 21 բնակարանի տրամադրման գործընթացը:

50. Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ 2019 թվականի տարեվերջ, հատկացվել է 460.0 մլն. դրամ: Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019-ին հատկացվել է 560 մլն դրամ: Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված/տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքները եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ: Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թվականին հատկացվելու է 3 միլիարդ դրամ։ Վերջին տարիների միջին վիճակագրության համեմատ այս գումարը 6-ապատկվել է:

51. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծվել են 100 ընտանիքի (231 անձ, 106 բնակելի տարածք) բնակարանային խնդիրները։ Երեւանում վերաբնակեցվել է շուրջ 170 ընտանիք, որոնք նախկինում ապրում էին 4-րդ կարգի վթարային շենքերում: Ծրագիրը շարունակական է:

52. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագրի շրջանակում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան թվով 4800 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ 3 հերթափոխով:

53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին:

54. Հուլիսից վերագործարկման աշխատանքները սկսեց Թեղուտի հանքավայրը՝ ապահովելով մարզի բարձրորակ մասնագետների համար անհրաժեշտ աշխատատեղեր եւ զուգահեռաբար պատվիրելով պոչամբարի պատվարի ամրության վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն: Այս պահի դրությամբ ձեռնարկությունում արդեն աշխատում է 940 աշխատակից, առաջիկայում եւս 40 հոգի կընդունվի աշխատանքի:

55. Երեւան քաղաքի Համայնքային ենթակայության մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձը բարձրացել է 20%-ով։ Մանկապարտեզներից նախկինում օտարված 6500 քմ տարածք է վերադարձվել համայնքին, դրա շնորհիվ շուրջ 1000-ով ավելի երեխա (30 նոր խումբ) հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։

56. Առողջապահության ոլորտում ստվերը էականորեն կրճատվել է. այս տարվա 7 ամիսների ընթացքում բուժհաստատությունների (պետական եւ մասնավոր) հայտարարագրած շրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 մլրդ դրամով (14%-ով), հայտարարագրված միջին աշխատավարձը աճել է 30 հազար դրամով (17%-ով):

57. Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար 30.01 եւ ավելի բալ ունեցող նպաստառու ընտանիքներին: Այս արտոնությունից կօգտվի մոտ 200.000 շահառու: Նշված դեղերը օգտագործում են մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ բարձր ճնշում, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն:

58. Մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: 2019 թվականից վերականգնվել է ստոմատոլոգիական ծառայությունների անվճար տրամադրումը 0–7 եւ սոցիալապես անապահով մինչեւ 18 տարեկան երեխաների համար։ Չարորակ նորագոյացությունների վիրահությունների աճ է գրանցվել։ 2018 թվականին կատարվել է 979 վիրահատություն, 2019թ-ին՝ 2301։ Վիրահատությունները քաղաքացիների համար իրականացվել են անվճար։

59. Սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերն ընդլայնվել են` 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Շահառուների թիվը մոտ 300.000 է: 2019թ․ առաջին 7 ամիսներին 316-ով (32%-ով) ավելի շատ կյանք է փրկվել պետական «Կյանքի ստենտ» ծրագրով։

60. Իսկ սրտի ստենտավորման շուկայական գները շարունակում են իջնել։ 2019թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են սրտի դեղապատ ստենտով ստենտավորում իրականացնել 800 հազար դրամով։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին Հայաստանում չի եղել։ Գների անկման, ինչպես նաեւ պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարեւան Վրաստան մեկնելը։

61. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2019թ. հուլիսի 22-ից բացվել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության եւ ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» բաժանմունքը: Բաժանմունքի բացման օրվանից առ այսօր ստենտավորվել է 30 հիվանդ, կատարվել է 50 կորոնարոգրաֆիա։

62. Կառավարության որոշմամբ 523 միլիոն դրամ է հատկացվել հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով, մինչդեռ 2012-2018 թվականների ողջ ընթացքում պետական բյուջեից այս նպատակով հատկացվել է ընդամենը 420 միլիոն դրամ:

63. 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ հանրապետությունում շահագործման է հանձնվել 36 նախակրթարան եւ մանկապարտեզ, որտեղ կհաճախի շուրջ 1250 երեխա: Ընթացիկ տարում հանրապետությունում վերանորոգվում է 162 դպրոց:

64. Կառավարությունն ավելի քան 834 մլն դրամ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ թվով 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակով:

65. Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման, գիտական սարքավորումների ձեռքբերման եւ մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ:

66. Հանրակրթական դպրոց հաճախող շուրջ 13.000 երեխաների ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով: Ծրագրի իրագործումը բխում է ինչպես սովորողի՝ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելության գործընթացն առավել դյուրին, համակարգված, թափանցիկ, մատչելի, մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, որոշ դպրոցների արհեստական ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու, այնպես էլ՝ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման անհրաժեշտությունից: Արդյունքում այս տարի 50%-ով կրճատվել է թերբեռնված կամ գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը:

67. Սովորողների պայուսակների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, առողջության պահպանման նպատակով 2019 թվականին իրականացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-ից 4-րդ դասարաններում գործածվող 11 անվանում եւ 5-ից 12-րդ դասարաններում գործածվող թվով 38 անվանում դասագրքերի քաշի բեռնաթափում՝ դասագրքերը բաժանելով 1-ին եւ 2-րդ մասերի:

68. Կրթության նախարարության եւ տարբեր տնտեսվարող սուբյեկտների համագործակցության արդյունքում քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ: Օրինակ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը, Իջեւանի գինու, կոնյակի եւ Բերդավանի գինու գործարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր՝ նոր մասնագիտության` գինեգործություն եւ հյութերի արտադրության, ներդրման վերաբերյալ:

69. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների հաճախելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու: 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:

70. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ:

71. Այս տարի սկսվել է ֆուտբոլի փոքր մարզադաշտերի կառուցման ծրագիրը մարզերում՝ Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ եւ Շիրակ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին արդեն ավարտել է 8 փոքր խաղադաշտերի կառուցումը, մինչեւ սեպտեմբերի վերջը դրանց թիվը հասնելու է 26-ի, իսկ մինչ տարեվերջ՝ առնվազն 51 փոքր խաղադաշտեր ենք ունենալու։ Առաջիկա տարիներին նման ծրագիր է իրագործվելու նաեւ Հայաստանի մյուս մարզերում։

72. 2019-ի ընթացքում մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում, անտառտնտեսություններում եւ հատուկ պահպանվող տարածքներում, փոքր հիդրոէլեկտրակայաններում եւ այլ ոլորտներում պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, կայացվել է 432 վարչական որոշում, կազմվել է վնասի հատուցման 585 արձանագրություն, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, իսկ ընթացիկ գործերը տեղափոխվել են երկրորդ կիսամյակ։ 2019թ․ իրականացված վերահսկողության արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 1,661,206,720 ՀՀ դրամի չափով վնաս եւ կիրառվել է 38,800,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընթացիկ տարում պետական բյուջե արդեն իսկ մուտքագրվել է 429,094,016 ՀՀ դրամ գումար:

73. 2019թ. հունիս-հուլիս ամիսներին միայն ապառքների վերաբերյալ ընդերքօգտագործողներին տրվել են 204 գրավոր զգուշացումներ, որոնց արդյունքում տնտեսվարողների կողմից շուրջ 157 միլիոն ՀՀ դրամի վճարումներ են իրականացվել պետական բյուջե, որոնք պահվելու են որպես ռեկուլտիվացիոն ապահովության գումար։

74. Անտառային տարածքներում, ինչպես նաեւ հատումներն արգելված ծառերը հատելու, բուսածածկը ոչնչացնելու համար նախատեսվել են ավելի խիստ պատիժներ սահմանելով մինչեւ 4 մլն դրամի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում նախատեսվել է նախկինում չկիրառվող 3-8 տարի ժամկետով ազատազրկում:

75. Մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով անտառների պահպանության պիլոտային ծրագիրը՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք, որոնք կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ՝ կախված անտառի լանդշաֆտից։

76. 2019թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրի բացթողումը նախորդ տարվա համեմատ 53 մլն մ³-ով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սեւան ջրատարով դեպի Սեւան է տեղափոխվել 17 մլն մ³-ով ավելի ջուր։ Անցյալ տարվա այս օրվա դրությամբ Սեւանա լիճը բարձր է 3 սմ-ով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս պահի դրությամբ Սեւանա լճի ջրային պաշարները ավել են շուրջ 90 միլիոն խորանարդ մետրով:

77. Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ:

78. Երեւանի բյուջեի սեփական մուտքերը եւ, հետեւաբար, ծախսերը 2018-ի համեմատ ավելացել 2019 –ին ավելացել են 10 մլրդ դրամով կամ շուրջ 50%-ով: 2019-ի համար եկամուտերի 10% ավելացված պլանը օգօստոս ամսին արդեն գերակատարված է (շուրջ 3%)։ Հայտնաբերվել են հարյուրավոր վարձակալական պայմանագրեր, որոնք կնքված են եղել ոչ ողջամիտ ցածր գներով: Դրանք վերակնքվում են՝ համապատասխանաբար վերանայվում են վարձակալության գումարները:

79. Ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան եւ փոշեկուլ մեքենաներով: Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա չէր ձեռք բերել: Հիմնարկում այս պահին կա ավելի քան 600 հաստիք՝ միջին եւ բարձր աշխատավարձով: Հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգասենյակներ, ճաշարան եւ այլն:

Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում Այսօր, 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Այսօր, 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ Այսօր, 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Այսօր, 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին Այսօր, 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել Այսօր, 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ Այսօր, 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել Այսօր, 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Այսօր, 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան Այսօր, 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց Այսօր, 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը Այսօր, 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան Այսօր, 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին Այսօր, 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ Այսօր, 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը Այսօր, 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին Այսօր, 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Այսօր, 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Այսօր, 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ Այսօր, 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է

Տվյալ բաժնի վերջին նյութերը