16/09/2019 16:08
ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու հրամանագիր է ստորագրել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին։
Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»: