16/09/2019 12:55
«Իմ քայլը» ԱԺ-ում նոր պատգամավոր ունի
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության շարքերն այսօր համալրվեցին նոր պատգամավորով։ Վերջինը՝ դերասան, ռեժիսոր Արթուր Մանուկյանն է։
Նա փոխարինելու է ավելի վաղ պատգամավորական լիազորությունները վայր դրած Էդգար Առաքելյանին։
Մանուկյանը երդվեց հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման և բարգավաճման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ օրենքները և անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համազգային արժեքների պահպանման համար։