16/09/2019 09:20
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը
Երեկ երեկոյան «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մետր սահել ձորը և բախվել ծառին. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: