16/09/2019 23:24
Նարեկ Սամսոնյան. Փաշինյանի դստերը նկարահանելու համար ոստիկանությունը ցանկացել է խուզարկել ավտոմեքենան (Տեսանյութեր)
Ոստիկանությունն այսօր ցանկացել է խուզարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ավտոմեքենան այն բանի համար, որ նա նկարահանել է ոստիկանության ուղեկցությամբ քաղաքով զբոսնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը։
«Հրազդան հյուրանոցի մոտից իմ մեքենայով դուրս էի գալիս, երբ ականատես եղա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դուստրը ընկերոջ կամ բանակային որդու Աշոտի հետ, կամ մի տղայի հետ թիկնազորով քայլում։ Ես առանց վարանելու նկարել եմ: Թիկնազորից մոտեցան նայեցին ինձ, երևի ճանաչեցին, հետ գնացին։ Հասա տուն, աներոջս անունով է մեքենան... զանգահարում է ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, ուզումա հանդիպի և հիմա գալիս են իմ մեքենան զննելու: Զենքս ավտոմեքենայի մեջ է, օրինական փաստաթղթերը մոտս են։ Հրաժարվելու եմ թույլ տալ մեքենանս զննել, քանի որ ոստիկանությունը այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանի պոլի շորն է և տեսանկարահանման համար գալիս են մեքենաս զննելու: Ես երբ ուզեմ ինչպես ուզեմ հանրային վայրերում նկարահանելու եմ իրենց, որոնք հարկատուների հաշվին զբոսնում են փողոցում։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ղեկավարի դուստր, փողոցում զբոսնելիս, ոստիկանների ուղեկցությամբ լինի», - Facebook-ի իր էջում գրել է Սամսոնյանը։
Նա նաև տեսանյութ է տեղադրել իր և ոստիկանության ներկայացուցչի հեռախոսազրույցից։