Թավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան

17/09/2019 10:22

Թավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Հանս-Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթում, աներևույթ բայց թանկ «զգեստ» կրող արքան իր շքախմբի հետ երկար ճեմում է սեփական քաղաքի փողոցներով, հպատակների ամբոխի հիացական բացականչությունների ներքո, մինչև վերջապես մի մանչուկ պատռում է կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը, և սկսում է գոռալ, որ արքան մերկ է։

Դանդաղ, բայց հետևողական, մարդիկ սկսում են ուշքի գալ, և բնականաբար, պատճառաբանություններ որոնել, թե ինչպես իրենք կարող էին չնկատել այդպիսի մի ակնհայտ բան, իսկ «մերկացված» արքան էլ անփառունակ հեռանում է։

Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռևս անցյալ տարվա կեսերից, ոմանց՝ էլ ավելի շուտ։ Այն, որ այդ մերկությունը վաղ թե ուշ ակնհայտ է դառնալու բոլորին, ևս կասկած չէր հարուցում։ Դրա մասին խոսում էին բազմաթիվ իրատես «մանչուկներ», բայց մեր բարեսիրտ մարդկանց մեծ մասը վանում էին իրենցից այդ միտքը՝ չէ որ «թավշե արքան» վերջին հույսն էր՝ նախկինների ռեժիմը անվերադարձ մերժելու, անխտիր բոլոր մեղավորներին պատժելու, թալանած բոլոր փողերը հետ բերելու, և ի վերջո՝ մեր տառապած երկրում հավերժական արդարության արքայություն հաստատելու։

Այն, որ այս ամենը պրիմիտիվ ուտոպիա է, մանրամասն նկարագրված Ջորջ Օրուելի և Այն Ռանդի խորաթափանց գրքերում, շատերի համար էական չէր (շատերը թերևս այդ գրքերը չէին էլ կարդացել, բայց նույնիսկ կարդացողներն էին մոռացել)։ Այն, որ այս ամենի միջով աշխարհի բազմաթիվ երկրներ են անցել, և եկել նույն դառը հետևանքների (վկան՝ Կուբան կամ Վենեսուելան), ևս էական չէր։

Այն, որ այս ամենը կարող է նաև ողբերգական ավարտ ունենալ, մարդիկ առավել ևս փորձում էին իրենցից հեռու վանել՝ ինչպես կարող է վատ վերջանալ մի բան, որ այդպես լավ էր սկսվել (թեև մեր հետ դա բնավ առաջին անգամ չի տեղի ունենում, բավական է հիշել ՀՀՇ թռիչքն ու անկումը)։ Մարդիկ պատրաստ են համառորեն կառչել իրենց պատրանքներից, և չտեսնել իրականությունը, դա, ցավոք, ժամանակակից աշխարհում տարածված պարադոքսալ իրողություն է։

Երեկ սակայն, այդ կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը պատռեց ոչ թե ևս մեկ հերթական «մանչուկ», այլ գործող իշխանության առանցքային ֆիգուրներից մեկը՝ ամենազոր ԱԱԾ պետը։ Նա ոչ միայն ասաց, որ «արքան» մերկ է, այլև որ ինքը այլևս չի կարող գտնվել այդ «արքայի» կողքին, քանի որ մերկ, բայց ինքնահավան ու ինքնասիրահարված այս շարասյունը տանում է մեր պետականությունը դեպի անկառավարելի փորձություններ։

Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա այս կոշտ ապահարզանը, դրանում օտարերկրյա հետք տեսնելով (թերևս այն կա), կամ սեփական քաղաքական ամբիցիաներին վերագրել (ևս չի բացառվում), սակայն հիմքում մի ակնհայտ փաստ է՝ «թավշյա» իշխանության խոհանոցում հայտնված հայ կադրային սպան ի վերջո գիտակցել է այդ իշխանության ողջ «մերկությունը»՝ մակերեսայնությունը, կարճատեսությունը, կամակորությունը, անհետևողականությունը, թերևս նաև այն օտար ազդեցությունները, որոնք կան այդ իշխանության վրա, և որոնք նրան տանում են անխուսափելի անկման ճանապարհով։ Գիտակցել է, և որոշել է այս փուլում լվանալ ձեռքերը, ապագայում իրեն գործողությունների ազատություն թողնելու նպատակով։

Ի՞նչ է տեղի ունենալու հիմա։ Իշխանության առաջին արձագանքը լինելու է մերժողական (և արդեն եղել է), փորձելով նվազեցնել այս իրադարձության դերը և կարևորությունը, «ինքդ ես մերկ» պիտակավորում իրականացնել, բացահայտելով հեռացող ԱԱԾ պետի մասին «պիկանտ» դրվագներ, և այլն։ Սակայն ակնհայտ է, որ այս հրաժարականը արդեն իսկ շոկային ազդեցություն է թողել ողջ իշխանական համակարգի վրա, և որ նրան հետևելու են այլ հրաժարականներ՝ մի կողմից, սկսելու են հեռանալ պետական կառույցում մնացած այն խելամիտ գործիչները, որոնք հասկանում են, որ այս իշխանությունը գնում է ինքաոչնչացման ճանապարհով, և նրա կողքին մնալը այլևս հղի է ծանր հետևանքներով։

Մյուս կողմից, փախնելու են նաև այն նորելուկ «քաղաքական առնետները», որոնք մեկ տարի առաջ իրենց համար տեսան սրընթաց քաղաքական կարիերայի հնարավորություն, սակայն որոնց հույսերը հիմա արագորեն ի դերև են գալիս։ Իշխանությունը դրան պատասխանելու է հռետորաբանության կոշտացմամբ, խաղի մեջ է մտցնելու ակնհայտ մարգինալ ուժեր (որոնք ևս խիստ ակտիվացել են վերջին շաբաթներին), փորձելու է գնալ ռեպրեսիաների և էլ ավելի հոգեցունց քայլերի, հասարակության արմատական հատվածը ևս մեկ անգամ իր շուրջը համախմբելու, և անկասելի անկումը կանխելու համար։ Սա կարող է ավարտվել արագ, կամ ձգվել երկար, բայց արդեն ակնհայտ է, որ առաջիկա օրերին և ամիսներին մեզ նոր ցնցումներ են սպասում, մինչև վերջնական հանգուցալուծում։

Ի՞նչ ենք անելու այս իրադրությունում մենք։ Մեզ համար կարևորագույն ազգային արժեքը մեր պետականությունն է, և մեր նպատակն է թույլ չտալ, որ այս իշխանությունը, օգտագործելով հասարակության մեջ կուտակված արդար դժգոհությունը նախկին իշխանությունից, խարխլի այդ պետականության բուն հիմքերը, ինչպես նա տարբեր ձևերով փորձում էր անել վերջին մեկ տարվա ընքացքում։

Մեր նպատակն է նաև, որ այս իշխանության անխուսափելի հեռացումը ապագայում չբերի մեր պետականության համար անշրջելի կորուստների, տեղի ունենա խաղաղ և օրինական, և բերի երկրում ժողովրդավարական հասարակարգի և օրինականության ամրապնդման, այլ ոչ թե դիկտատուրայի և ռեպրեսիաների նոր ալիքի, կամ պատերազմի նոր սրացման։

Ուստի մենք աշխատելու ենք համախմբել մեր հասարակության պետականամետ, առողջ և իրատես հատվածը, ինչպես նաև համագործակցել այլ առողջ և իրատես ուժերի հետ, հակազդելու այս իշխանության հետագա արկածախնդիր դրսևորումներին, և ապագայում նաև խաղաղ անցում կատարելու դեպի «հետհեղափոխական» կառավարման ժամանակաշրջան։ Մինչ այդ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ օր, և սթափ ու իրատեսական մտքեր»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:00 Առինջում կրակել և վնասել էր դպրոցի դռան ապակին Այսօր, 12:52 Ունենք անընդունելի պրակտիկա, երբ քրեական հետապնդման ենթարկված ՏԻՄ ղեկավարները շարունակում են պաշտոնավարել. Գլխավոր դատախազ Այսօր, 12:49 Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 794-ի Այսօր, 12:43 Արցախում նոր նախարարներ են նշանակվել Այսօր, 12:34 Սահմանադրության և ՍԴ մոդելի համապատասխանությունն ապահովելու համար մենք հանձնառու ենք. Մակունց Այսօր, 12:29 Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Խոսնակ Այսօր, 12:23 Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ Այսօր, 12:16 Թրամփը ցույցերի ժամանակ թաքնվել է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում Այսօր, 12:10 Նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարետատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություն կանի. Մակունց Այսօր, 12:05 ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղատնտեսական նշանակության և բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Այսօր, 11:57 Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար․ Մակունց Այսօր, 11:53 Տախոգրաֆների կիրառումը հայաստանյան իրականության մեջ չափազանց կարևոր եմ համարում. Վահե Էնֆիաջյան Այսօր, 11:49 Փլուզում՝ Հաղարծին գյուղում Այսօր, 11:44 Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Այսօր, 11:42 Անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան Այսօր, 11:38 ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4,1 հազար մարդ Այսօր, 11:34 Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է Այսօր, 11:29 Հունիսի 2-ին Վանաձորի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Այսօր, 11:26 Արցախում կորոնավիրուսի ևս երեք դեպք է հաստատվել Այսօր, 11:21 Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ Այսօր, 11:16 Վարչապետը վարակակիր է եղել, ինձ թուղթ է փոխանցել, Մարուքյանը սուրճ է խմել, իմքայլականները կոնտակտի մեջ են եղել․ մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու․ Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ) Այսօր, 11:07 Նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր՝ գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը. Մակունց (Տեսանյութ) Այսօր, 11:03 Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և հետաձգել հունիս ամիսը կամ Նոր տարին․ Նաիրա Զոհրաբյանը՝ հանրաքվեն հետաձգելու դրույթի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 210-ով, մահացել՝ 13 մարդ Այսօր, 10:54 Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանի պատասխանը՝ Փաշինյանին Այսօր, 10:49 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 32 դեպք Այսօր, 10:45 Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում բողոքի ցույցերի ընթացքում մի քանի շենք է այրվել (Տեսանյութ) Այսօր, 10:39 Մենք համատեղ կկարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները. Արցախի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 10:38 Կրկին 20 րոպե ընդմիջում՝ այս անգամ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների հարցի քվեարկությունից առաջ Այսօր, 10:29 Վաշինգտոնի կենտրոնում ցուցարարները գրոհում են խանութներն ու գրասենյակները (Տեսանյութ) Այսօր, 10:23 Կռահում եմ, թե որտեղ և երբ եմ վարակվել. հավանաբար, սեղանին բաժակներ և ջուր դնող աշխատակցից. Վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 10:10 ԱԺ նիստի մեկնարկրին «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց Այսօր, 09:57 Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով (Տեսանյութ) 31/05/2020 14:11 Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք 31/05/2020 12:03 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել հարավկորեացի կալանավորը 31/05/2020 11:09 Ռուսաստանից գնված զենքը վերավաճառվել է երրորդ երկրի, Հայաստանը ներքաշվել է միջազգային զենքի առևտրի սև շուկա. Միքայել Մինասյան 31/05/2020 11:01 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով. ապաքինվել է 69, մահացել՝ 6 մարդ 30/05/2020 22:08 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 7-րդ մասը (Տեսանյութ) 30/05/2020 19:47 Եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:44 Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:40 Մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:34 Տնտեսությունը գահավիժում է, բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:30 Մեր քաղաքական նպատակն ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:27 Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի. Ինչ է առաջարկում Վանեցյանի կուսակցությունը (Տեսանյութ) 30/05/2020 19:21 Արել եմ ամենն, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը և շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով՝ ձերբազատվելով պատահական ուղեկիցներից. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:17 Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:13 Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդն՝ ազգի փրկիչ կամ մարգարե. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 16:07 Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 30/05/2020 15:27 SpaceX Starship SN4 տիեզերանավի նախատիպը Տեխասում փորձարկման ժամանակ պայթել է (Տեսանյութ) 30/05/2020 15:25 Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ (Hraparak.am) 30/05/2020 15:15 Հնդկաստանում COVID-19 դեպքերի թիվն աճել է ութ հազարով 30/05/2020 15:04 Բողոքի ցույցերի պատճառով Ատլանտայում արտակարգ դրություն է հայտարարվել 30/05/2020 14:51 Որոշ ուսուցիչներ 5G կայանի կամ չիպավորման մասին տեղեկություններ են տարածում․ շարունակվելու դեպքում սա անհետևանք չի լինի․ նախարարը զգուշացնում է 30/05/2020 14:46 Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել 30/05/2020 14:38 Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առնցանց գրանցումը 30/05/2020 14:27 Դետրոյթում բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է մահացել 30/05/2020 14:18 Որ դեպքում հնարավոր կլինի սեպտեմբերի 1-ից դասերը կազմակերպել դպրոցներում․ նախարարը մանրամասներ է ներկայացնում (Տեսանյութ) 30/05/2020 14:14 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով 79 հիվանդ 30/05/2020 14:06 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը 30/05/2020 13:55 Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 23 204-ի 30/05/2020 13:44 Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է 24 մարդ 30/05/2020 13:38 Ինքնասպանության փորձ՝ Բաղրամյան պողոտայում 30/05/2020 13:33 Արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն 30/05/2020 13:29 Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ. ՊԲ 30/05/2020 13:26 Մերկելը հրաժարվել է մասնակցել G7 գագաթնաժողովին 30/05/2020 13:09 Չինաստանում թունավորման ախտանշաններով ավելի քան 40 աշակերտ է հոսպիտալացվել 30/05/2020 13:01 Սպասվում է առանց տեղումների եղանակ 30/05/2020 12:51 Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը` հոր մահվան մասին 30/05/2020 12:39 Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակ չէ, հաշվարկը գնում է մեր քաղաքացիների առողջության և կյանքերի շուրջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 30/05/2020 12:34 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 դեպք 30/05/2020 12:17 «Emerging Europe». COVID 19-ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական 30/05/2020 12:05 Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 30/05/2020 12:03 Ոստիկանության ուժեղացված ծառայություն՝ Կենտրոն վարչական տարածքում (Տեսանյութ) 30/05/2020 12:00 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 738 նոր դեպք 30/05/2020 11:50 Վթար՝ Երևանում. վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 30/05/2020 11:29 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար 30/05/2020 11:23 Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 476 դեպք 30/05/2020 11:15 Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել 30/05/2020 10:56 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 251-ով. ապաքինվել է 20, մահացել՝ 10 մարդ 30/05/2020 10:38 «Հրապարակ». Մինչև հուլիսի կեսերն Ավինյանը հրաժարական կտա 30/05/2020 10:33 «Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանն ուշագրավ հանգամանքներ է պատմել 2016թ.-ի հրադադարի որոշման վերաբերյալ 30/05/2020 10:29 Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցնում հսկիչ-անցագրային կետերում (Տեսանյութ) 30/05/2020 10:27 «Հրապարակ». Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում 30/05/2020 10:25 Սևանում քաղաքացին ընկել է 4 մետր խորությամբ փոսը և մահացել 30/05/2020 10:23 «Ժողովուրդ». Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ վարչապետի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում 30/05/2020 10:16 «Հրապարակ». Իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում 30/05/2020 10:12 «Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը 30/05/2020 10:06 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով 29/05/2020 21:07 Ոստիկանները բացահայտել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները (Տեսանյութ) 29/05/2020 20:06 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին 29/05/2020 19:48 Յուրի Գրիգորի Խաչատուրովն ունի երկու օր ևս հանձնաժողով ներկայանալու համար․ սա հատկապես կարևոր է պարոն Նալբանդյանին լսելուց հետո․ Անդրանիկ Քոչարյան 29/05/2020 19:28 Արայիկ Հարությունյանն «Ազգային օրակարգ» կուսակցության անդամների հետ մտքեր է փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ 29/05/2020 18:47 Վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն այսօր 95 տոկոսով զբաղեցված են. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն (Տեսանյութ) 29/05/2020 18:40 Հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 29/05/2020 18:33 Իրավիճակը լարված է, հորդորում ենք զերծ մնալ անգամ փոքր հավաքույթներից. Արտավազդ Վանյան (Տեսանյութ) 29/05/2020 18:13 Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ. այս տեմպերով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին. վարչապետ (Տեսանյութ) 29/05/2020 17:45 Աֆրոամերիկացու մահվան պատճառով բողոքի ակցիաների ժամանակ Նյու Յորքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ 29/05/2020 17:33 Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել. տեղի ունեցած առևտուրն աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի. Վիտալի Բալասանյան 29/05/2020 17:28 Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության կարևորությունը 29/05/2020 17:20 Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մհեր Գրիգորյան