17/09/2019 12:43
Ուրախ եմ, որ Ամուլսարի հարցում ունեցել ենք իրարից տարբերվող կարծիքներ. «Իմ քայլ»-ի պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում հարցերի շուրջ կա առողջ բանավեճ՝ վերջում գալու լավագույն լուծմանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին։
«Խմբակցությունն աջակցում է վարչապետին։ Ես ուրախ եմ, որ Ամուլսարի հարցում ունեցել ենք իրարից տարբերվող կարծիքներ, որովհետև դրանք թույլ են տվել վեր հանել բոլոր խնդիրները», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկին՝ խմբակցության մյուս պատագամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ երբ նախագիծ կլինի, այն ժամանակ էլ մանրամասներ կհայտնեն։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի երեկվա այն հայտարարությանը, որ ԱԺ-ի դեմ խաղ չկա և չի կարող լինել, պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց.
«Կարծում եմ՝ նա նկատի է ունեցել, որ ԱԺ-ն իր գործառույթները 100 տոկոսով իրականացնելու է՝ Սահմանադրությանը համաձայն»: