17/09/2019 15:24
ՍԴ նախագահն ու Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների բովանդակությունն ու ընթացքը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում: