17/09/2019 21:00
Սա իշխանություն չէ, այլ մեր հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. գործուղումների համար լրացուցիչ կհատկացվի 250 մլն դրամ. Աշոտյան
Դեռ չեն հանդարտվել կրքերը, կապված կառավարության որոշմամբ մայիսին Ազգային Ժողովի գործուղումների համար հատկացված 300 մլն դրամ լրացուցիչ գումարի սկանդալային պատմության հետ, եկավ հաջորդ «ուրախալի» լուրը, նման գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Պարզվում է, կառավարության մոտակա նիստում պետական բյուջեի հաշվին անադյունավետ, բայց շռայլ ծախսերի սիրահարները իրենք իրենց գործուղումների համար լրացուցիչ կհատկացնեն 250 մլն դրամ։
Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի «11002. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառումների գծով նախատեսված գումարները, եկեք տեսեք, որ բավարար չեն՝ հաշվի առած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորություն
Այսինքն, տարեսկզբից ցայսօր պետական բյուջեից քպ-ական վերնախավի շրջագայությունն
Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես։
Փաստորեն, Նիկոլի ձեռքից գլոբուսը վերցնելը քիչ էր, նրանց կաբելայինից անջատեք նաեւ Discovery Channel-ը ու Кухня ТВ-ին», - գրել է Աշոտյանը: