17/09/2019 12:48
«Շոգելու ենք». Երևանում օդի ջերմաստիճանը կանցնի 30 աստիճանից
Հանրապետության տարածքում sեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Փաստորեն նույնիսկ շոգելու ենք։ Սեպտեմբերի 19-21-ին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովիտներում կհասնի +35, իսկ Երևանում +33 աստիճանի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։