18/09/2019 18:55
Չեմ կարող ասել, թե ինչն է հիմք հանդիսացել մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինելը. Մակունցը՝ Օսիպյանի մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները բնականոն է համարում:
«Դրանք համարում եմ բնականոն գործընթացներ, իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինվի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, պաշտոնները հավերժ չեն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մակունցը՝ ՔՊ նիստից առաջ:
Թե ինչ հարցեր են քննարկվելու նիստում՝ Մակունցը չմանրամասնեց:
«Չեմ կարող ասել՝ ինչ ենք քննարկելու, որովհետև սահմանված օրակարգ չկա», - ասաց նա:
Ճշտող հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ ոստիկանապետ է նշանակվելու Վիլեն Գաբրիելյանը՝ Մակունցն ասաց.
«Այդ տեղեկության մասին իրազեկվել եմ մամուլից»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, ապա նշանակվել վարչապետի խորհրդական: